Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Տեղեկացում Կամարիս համայնքի ավագանու նիստի վերաբերյալ 19.06.2018

Ավագանու նիստերի և համայնքային նշանակության այլ միջոցառումների (ՏԻՄ-երի ասուլիսներ, հանրային քննարկումներ) վերաբերյալ   Կամարիս Ավագանու նիստ 25.08.2018թ. 12:00 ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ 1.Համայնքի աղբահանության սխեման հաստատելու մասին: 2. Հայաստանի համայնքների միության անդամակցնելու և անդամավճար մուծելու մասին 3. Մարզպետարանի կողմից իրականացվող վարչական և ֆինանսական հսկողության հարցաշարի քննարկման մասին:...

Կոտայքի մարզպետն ընդունել է Գլենդելի քաղաքապետին

Կոտայքի մարզպետն ընդունել է Գլենդելի քաղաքապետին 19.06.2018

    Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ընդունել է Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին:  Սփյուռքահայ գործիչ Զարեհ Սինանյանը մեծ ոգևորությամբ է ընդունել Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությունը: Նա նշել է, որ հեղափոխությունից հետո տարբեր սփյուռքահայ գործարարներ ցանկություն են հայտնել այցելել Հայաստան՝ տարատեսակ ծրագրերով:  Կոտայքի մարզպետի հետ զրույցի ժամանակ Զարեհ Սինանյանը հայտնել է, որ սեպտեմբեր ամսին նախատեսում է Կալիֆոռնիա նահանգից մեծ պատվիրակության...

Սոլակ համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել

Սոլակ համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել 19.06.2018

     Սույն թվականի հունիսի 18-ին համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել Սոլակ համայնքի ղեկավար Բադալ Սարգսյանը: Համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը և դիմել մարզպետին օրենքով սահմանված կարգով:  Մարզպետը սահմանված ժամկետում համաձայն ՏԻՄ օրենքի 26 և 27 հոդվածների՝ կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:  

Կոտայքի մարզի տարրական դասարաննների բոլոր աշակերտները կստանան անվճար և առողջ սնունդ

Կոտայքի մարզի տարրական դասարաննների բոլոր աշակերտները կստանան անվճար և առողջ սնունդ 19.06.2018

    Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ իրականցվող «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բագրատ Եսայանին, ինչպես նաև Պարենի համաշխարհային կազմակերպության մոնիտորինգի և գնահատման պատասխանատու Արփինե Փորսուղյանին և դիտորդ Կարեն Հակոբյանին:  «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի նպատակն է տարրական դասարանների աշակերտներին դպրոցում...

Ակունք համայնքի Նոր գյուղի վարչական ղեկավարը հրաժարական է տվել

Ակունք համայնքի Նոր գյուղի վարչական ղեկավարը հրաժարական է տվել 19.06.2018

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրի վարչական ղեկավար` Գրիշա Ժորայի Թադևոսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ 

Ակունք համայնքի Կոտայք գյուղի վարչական ղեկավարը հրաժարական է տվել

Ակունք համայնքի Կոտայք գյուղի վարչական ղեկավարը հրաժարական է տվել 19.06.2018

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կոտայք գյուղի վարչական ղեկավար Անդրանիկ Հովհաննեսի Համբարձումյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16