Նորություններ
Լրահոս
Երեկ մամուլով տարածվեց ձայնագրություն, որտեղ Հրազդանի N5 հիմնական դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանն իր համաձայնությունն է հնչեցնում համայնքի ղեկավարի ընտրության նախընտրական քարոզարշավին դպրոցի աշխատակիցներին ու աշակերտներին ներգրավելու համար: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ նա բազմիցս հայտարարել է, որ դպրոցները պետք է ապաքաղաքականացվեն և հեռու մնան կոռուպցիոն ցանկացած երևույթից: «Ինձ համար անընդունելի է քաղաքական որևէ գործընթացում որևէ ուսումնական...

Կոտայքում այսուհետ կգործեն հանրային պաշտպանի գրասենյակներ. ստորագրվել է երկկողմ հուշագիր 18.10.2018
ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հոկտեմբերի 17-ին ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ նպատակ ունենալով քաղաքացիների համար ապահովել օրենքով նախատեսված դեպքերում անվճար իրավական օգնություն ստանալու՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքի արդյունավետ իրացումը Կոտայքում: «Փաստաբանների պալատի հետ համատեղ հուշագիր ստորագրելով՝ մենք ամրագրում ենք մեզ համար որպես առաջնային խնդիր դիտարկվող՝ իրավագիտակցության բարձրացմանն ուղղված...
Հարուցվել է քրեական գործ 16.10.2018
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի՝ 2018թ.-ի հուլիսի 24-ի 192-Ա որոշմամբ՝ Պտղնի համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ կատարվել է իրավական և մասնագիտական հսկողություն, որի արդյունքում աշխատանքային խմբի կազմած արձանագրությունն ուղարկվել էր Կոտայքի մարզի դատախազություն: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար արձանագրությունը փոխանցվել էր Աբովյանի քննչական բաժին: Նյութերի նախապատրաստման ընթացքում...

Երիտասարդական խորհրդի երկրորդ նիստում աշխատանքային խմբեր ձևավորվեցին 15.10.2018
Հոկտեմբերի 10-ին Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցավ մարզպետին առընթեր Երիտասարդական խորհրդի երկրորդ նիստը: Օրակարգում աշխատանքային խմբերի ձևավորման հարցն էր: Նիստին ներկա անդամների կողմից ստեղծվեցին տարբեր աշխատանքային խմբեր: Խորհրդի քարտուղար Գևորգ Պետրոսյանի խոսքով, աշխատանքային խմբերն այսուհետ մշակելու են իրենց խմբին առնչվող ոլորտի վերաբերյալ ծրագրեր, այդ ծրագրերն առաջարկությամբ ներկայացնելու են Կոտայքի մարզպետին հետագայում իրագործելու համար: Առաջիկա հինգշաբթի օրը խմբերը պիտի...
Շուրջ 354 մլն դրամ Կոտայքի մարզի մի շարք համայնքների խնդիրների լուծման համար 15.10.2018
Կոտայքի մարզում առաջնահերթ մի շարք հիմնախնդիրների լուծման նպատակով ՀՀ Կառավարությունը մարզին հատկացրել է ավելի քան 354 մլն դրամ: Հատկացված միջոցներով կլուծվեն խնդիրներ, որոնք տևական ժամանակ համայնքների բնակիչների համար անհանգստության առիթ են եղել: Ծրագրերն իրականացվելու են համայնքապետարանների հետ համագործակցությամբ և նրանց կողմից մասնակի ֆինանսավորմամբ՝ ըստ ծրագրերով նախատեսված տողերի: Ներքոնշյալ համայնքներում նախատեսված են ջրագծերի կառուցման և հիմնանորոգման լայնածավալ...

Կոտայքի մարզը ներկայացված է ֆրանկոֆոնիայի ավանում 10.10.2018
Հոկտեմբերի 9-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի ավանի պաշտոնական բացումը: Ֆրանկոֆոնիայի ավանում գագաթաժողովի մասնակից երկրները, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկերներն ու գործակալությունները հնարավորություն ունեն ցուցադրել իրենց երկրների մշակութային և լեզվական ողջ բազմազանությունը: Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի առիթով բացված ավանում Ֆրանկոֆոն երկրներն ունեն իրենց տաղավարները: Ցուցահանդեսում բացվել է նաև Հայաստանի տաղավարը, որտեղ...


