Նորություններ
Լրահոս

Ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի 25.10.2018
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 25-ին ժամը 12:00-20:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան և Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասի, Արզնի, Նոր Գյուղ, Կոտայք, Թեղենիք, Զորավան, Քաղսի, Սոլակ, Բջնի, Ալափարս, Քարաշամբ համայնքների և Քարաշամբի ամառանոցների ջրամատակարարումը:

Իրականացվում են ճանապարհների հիմնանորոգման և փոսալցման աշխատանքներ 25.10.2018
ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի հետ միասին այցելեց Երևան-Սևան միջպետական նշանակության մայրուղու M4 ճանապարհահատվածը, որտեղ ընթանում են միջին նորոգման աշխատանքներ։ Շինարարության արդյունավետ և անվտանգ իրականացման նպատակով ճանապարհը հատվածաբար միակողմանի փակ է։ Մարզպետն ու նախարարի պաշտոնակատարը վերանորոգումն իրականացնող ընկերության ղեկավարների և մասնագետների հետ քննարկեցին անվտանգության նշաններով...

Ստուգայցեր կլինեն մարզի բոլոր գազալցակայաններում 25.10.2018
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի որոշմամբ՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրություններ է իրականացնելու մարզի թվով 40 ԱԳԼՃԿ –ներում տեղակայված հասարակական զուգարանների՝ օրենքի պահանջներին և նորմատիվներին համապատասխանելու վերաբերյալ: Ստուգայցի նպատակն է պարզել • ԱԳԼՃԿ-ների տարածքներում առկա՞ են սանհանգույցներ, թե՞ ոչ, • Համապատասխանու՞մ են դրանք սահմանված նորմատիվներին, թե՞ ոչ • Սանհանգույցների առկայության և սահմանված նորմատիվներին...
Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքում պարբերաբար տեղադրվում և թարմացվում են Կոտայքի մարզպետարանում և մարզային ենթակայության հաստատություններում առկա թափուր հաստիքների մասին տեղեկատվությունները: Խրախուսվում է ոլորտի լավագույն մասնագետների ակտիվությունը: Թափուր հաստիքների ցանկի, դիմելու կարգի, փաստաթղթերի ընդունման ժամկետների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը կարող եք ստանալ՝ այցելելով Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքի « Հայտարարություններ (Թափուր...

Զբոսաշրջության զարգացմանը նպաստող ծրագրեր Կոտայքի մարզում 22.10.2018
Հոկտեմբերի 22-ին ՀՀ Կոտայքի մարզպետարանի և Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության Միջազգային համագործակցության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի միջև կնքվեց հուշագիր՝ ԵՄ ֆինանսական օժանդակությամբ 2018թ.-ի փետրվարի 1-ից մեկնարկած «ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» եռամյա ծրագրի շրջանակներում համագործակցության մասին: Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ Կոտայքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի ներառական և կայուն...

Կոտայքի մարզպետը ներկա էր Աբովյանի 55-ամյակի միջոցառումներին 22.10.2018
Հոկտեմբերի 21-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկա էր Աբովյան քաղաքի 55-ամյակին նվիրված միջոցառումներին: Մարզպետն իր թիմակիցների հետ շրջեց տոնական շունչ ստացած գեղեցիկ քաղաքում, քանի որ կարևորում է քաղաքացիների հետ անմիջական շփման ցանկացած հնարավորություն: Պաշտոնական արարողության ընթացքում Ռոմանոս Պետրոսյանն իր շնորհավորական խոսքն ուղղեց աբովյանցիներին՝ կարևորելով նրանց դերակատարումը կառավարման նոր մշակույթի ձևավորման գործում: Ուղերձում մասնավորապես ասել է....


