Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

2018թ.-ի լավագույն գյուղական համայնք ճանաչվեց Կոտայքի մարզի Գառնի համայնքը

12.11.2018

Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման օրվա կապակցությամբ՝ նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ «Նոր Հայաստան-նորացված համայնքներ» խորագրով միջոցառումը:
 2006 թվականից սկսած Հայաստանի համայնքների միությունն ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, որպես համայնքների գնահատման ու խրախուսման լավագույն միջոց, համատեղ կազմակերպում են «Տարվա լավագույն համայնք» մրցանակաբաշխությունը։
 2018թ.-ի լավագույն գյուղական համայնք ճանաչվեց Կոտայքի մարզի Գառնի համայնքը: Մրցանակաբաշխության արդյունքում լավագույն քաղաքային համայնքը Սևանն էր: Եվս 8 տարբեր անվանակարգերում հաղթող ճանաչվեցին ՀՀ մարզերի 11 այլ համայնքներ:
 Միջոցառման շրջանակներում ազդարարվեց նաև «Համայնքային առաջնորդների դասընթացների» նոր փուլի մասին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36