Նորություններ
Լրահոս

Այսօր պաշտոնապես բացվեց Հրազդանի Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը 07.03.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր ներկա է գտնվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը, որին ներկա էին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի համակարգող և ղեկավար Վահագն Գրիգորյանը, Համաշխարհային բանկի սոցիալական պաշտպանության և ղբաղվածության ոլորտում գործառնությունների գծով խորհրդատու Վահան Դանիելյանը, նախարարության ենթակայությամբ...

Կոտայքի մարզում հիմնանորոգված, բարեկարգված և ժամանակակից սարքավորումներով կահավորված բժշկական կենտրոնների առկայությունը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի համար մարզային խնդիրների լուծման առաջնահերթություններից է՝ բժշկական ծառայությունների պատշաճ մակարդակով կազմակերպման, քաղաքացիների սպասարկման և անհրաժեշտ բժշկական օգնությունն ավելի բարձրակարգ տրամադրելու հրամայականով պայմանավորված: Այս տեսանկյունից ձեռնարկված գործնական քայլերից հերթականը Կոտայքի մարզի «Չարենցավանի բժշկական...

Կոտայքի մարզում ծնվել է 147 երեխա 06.03.2019
2019 թվականի փետրվար ամսվա ընթացքում Կոտայքի մարզում գրանցվել է 145 ծնունդ (2 զույգ) ՝ 74 տղա և 73 աղջիկ: Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների. • Չարենցավանի ծննդատուն՝ 13 ծնունդ • Նաիրիի ծննդատուն՝ 18 ծնունդ • Աբովյանի ծննդատուն՝ 63 ծնունդ • Հրազդանի ծննդատուն՝ 48 ծնունդ • Այլ մարզեր՝ 5 ծնունդ

Տեղի է ունեցել շախմատի՝ Կոտայքի մարզի պատանեկան առաջնություն 06.03.2019
Կոտայքի մարզի համայնքների տեղեկատվական էջերից իրազեկվում ենք, որ Աբովյանի շախմատի դպրոցում տեղի է ունեցել շախմատի՝ Կոտայքի մարզի պատանեկան առաջնությունը: Առաջնության մասնակիցների թիվը 155 էր՝ մարզի տարբեր համայնքներից: Պայքարն ընթանում էր 4 տարիքային խմբերում: Հաղթողները նվաճեցին ՀՀ պատանեկան առաջնության կիսաեզրափակիչի ուղեգրեր: Պարգևատրվեցին նաև մասնակից երեք աղջիկներ:

ՀՀ Կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից մեկնարկել է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շաբաթ, որի շրջանակներում Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցավ «Սննդամթերքի անվտանգությունն ու սպառողի իրավունքների պաշտպանությունը թեմայով» քննարկում մարզի՝ սննդի շղթայում գործունեություն իրականացնող տնտեսվարողների, պատկան մարմինների, ՀԿ-ների մասնակցությամբ: Քննարկմանը ներկա էին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ՀՀ...

Կհիմնանորոգվեն Ակունք համայնքի Նոր Գյուղի մշակույթի տունը և Զառ բնակավայրի մշակույթի տան տանիքը 05.03.2019
Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքի բյուջեի միջոցներով մեկնարկել են Նոր Գյուղի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները: Ակունքի համայնքապետարանից հայտնեցին, որ շահած ծրագրի արժեքը 7. 070. 700 դրամ է, որով նախատեսվում է մշակույթի տան կապիտալ նորոգում իրականացնել՝ տանիք, պատուհաններ, հատակ, ջեռուցման համակարգ և այլն: Ծրագրի մեկնարկն արդեն տրվել է: Աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 3-4 ամսվա ընթացքում: Իսկ Ակունք համայնքի Զառ գյուղում բյուջեի հատկացումներով կիրականացվեն...