Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Շառլ Ազնավուրի անվան դասասենյակ Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցում

Շառլ Ազնավուրի անվան դասասենյակ Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցում 16.11.2018

Վ. Սարոյանի անվան Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցում բացվել է Շառլ Ազնավուրի անվան ֆրանսերենի դասասենյակ:  Ծրագիրն իրականացվել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի և Ֆրանս-Հայկական Զարգացման Հիմնադրամի կողմից:  Նորագույն տեխնոլոգիաներով և ֆրանկոֆոն հարուստ գրադարանով համալրված այս դասասենյակում աշակերտները հնարավորություն կունենան զարգացնել հաղորդակցական հմտությունները և ամրապնդել իրենց գիտելիքները:

Բաց դռների օր Աբովյանի բժշկական կենտրոնում

Բաց դռների օր Աբովյանի բժշկական կենտրոնում 15.11.2018

 Այսօր՝ ժամը 09:30-ից Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնում անց է կացվում «բաց դռների օր» միջոցառումը, որի շրջանակներում Էրեբունի բժշկական կենտրոնի առաջատար մասնագետները՝ սրտաբանը, ռևմատոլոգը, նեֆրոլոգը, ուրոլոգը, ներզատաբանը, անոթաբանը, սոնոգրաֆիստը, նյարդաբանը, բնակչությանը կտրամադրեն մասնագիտական խորհրդատվություն, կիրականացվեն անհրաժեշտ հետազոտություններ:  

Գործարար միջավայրի ուսումնասիրման նպատակով Կոտայքի  մարզպետն այցելել է «Սարանիստ» և «Սիփան» ձեռնարկություններ

Գործարար միջավայրի ուսումնասիրման նպատակով Կոտայքի մարզպետն այցելել է «Սարանիստ» և «Սիփան» ձեռնարկություններ 15.11.2018

Բարենպաստ գործարար միջավայրը ներդրումներ կատարելու և գործարարությամբ զբաղվելու հիմնական խթանն է, և այստեղ մեծ դերակատարում ունի երկրի իշխանությունների (և հիմնականում՝ Կառավարության) կամքը և կառավարման որակը: Այս առումով մարզում զարգացման նոր ուղիների մատնանշումը անհրաժեշտ է սկսել ներկա ռեսուրսների ուսումնասիրությունից։  Ինչպես բազմաթիվ այլ ոլորտներում, գործարար միջավայրը Կոտայքի մարզում լավագույնս պատկերացնելու նպատակով Կոտայքի մարզպետը հարկ է համարում անմիջական այցերի միջոցով...

Հրազդան համայնքում տեղադրվել են նոր աղբամաններ

Հրազդան համայնքում տեղադրվել են նոր աղբամաններ 15.11.2018

Կոտայքի մարզի Հրազդան համայնքը պետական աջակցության և համայնքապետարանի համաֆինանսավորման շնորհիվ ձեռք է բերել նոր աղբամաններ:  Ծրագիրն ընդգրկված էր Կառավարության 2018թ.-ի սուբվենցիոն փաթեթի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ցանկում, որն էլ հաստատվել է կառավարության 27.09.2018թ.-ի N 1073-Ն որոշմամբ:  Ծրագրի պայմանագրային արժեքը 1. 484 .554 դրամ է, որից 1.304.000 դրամը պետական բյուջեի հատկացումն է, 180.000 դրամը համայնքի համաֆինանսավորումն է:  Արդյունքում...

Պլանային ջրանջատում Կոտայքի մարզում  նոյեմբերի 15-ին

Պլանային ջրանջատում Կոտայքի մարզում նոյեմբերի 15-ին 14.11.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ս. թ. նոյեմբերի 15-ին, ժամը 10:00-22։00 -ը կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան եւ Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասի,Արզնի, Նոր Գյուղ, Կոտայք, Թեղենիք, Զորավան, Քաղսի, Սոլակ, Բջնի, Ալափարս, Քարաշամբ գյուղերի, Քարաշամբի ամառանոցների ջրամատակարարումը:   Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ...

Հրազդան համայնքը ձեռք է բերել աղբատար մեքենա

Հրազդան համայնքը ձեռք է բերել աղբատար մեքենա 14.11.2018

Կառավարության 2018թ.-ի սուբվենցիոն ծրագրերով առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով պետական բյուջեից աջակցություն է ստացել Կոտայքի մարզի Հրազդան համայնքը:   Կառավարության 27.09.2018թ.-ի N 1073-Ն որոշմամբ հաստատված ծրագրով Կոտայքի մարզի Հրազդան համայնքը ձեռք է բերել MAZ-490143-390 մակնիշի աղբատար մեքենա, որը կծառայի համայնքում աղբահանության աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելուն;   Ծրագրի պայմանագրային արժեքը 21.600.000 դրամ է, որից 20.220.000 դրամը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18