Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հանրային լսումների հրավեր

Հանրային լսումների հրավեր 13.11.2018

Համաձայն Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի մայիսի 04-ի N 65-Ն որոշմամբ հաստատված կարգի, 2018 թվականի նոյեմբերի 23-ին ժամը 12:00-ին Աբովյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանան հանրային բաց լսումներ՝ Աբովյան համայնքի 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման վերաբերյալ:  Հանրային լսումներին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք:  Հանրային լսումների ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձինք ինտերնետային կայքում հրապարակված բյուջեի նախագծի...

Արայիկ Հարությունյանի հրամանը՝ դպրոցականների արձակուրդների վերաբերյալ

Արայիկ Հարությունյանի հրամանը՝ դպրոցականների արձակուրդների վերաբերյալ 13.11.2018

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հուլիսի 11-ին ստորագրված 694-Ն հրամանով սահմանվում է դպրոցականների արձակուրդների օրերը։  • Առաջին դասարանցիների ձմեռային արձակուրդները կսկսվեն 2018թ. դեկտեմբերի 24-ից 2019թ. հունվարի 20-ը ներառյալ:  • Երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները կսկսվեն 2018թ. դեկտեմբերի 24-ից 2019թ. հունվարի 20-ը ներառյալ:  • Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին ձմեռային...

Կամարիսի մանկապարտեզի շենքի դռներն ու պատուհանները փոխվում են

Կամարիսի մանկապարտեզի շենքի դռներն ու պատուհանները փոխվում են 13.11.2018

Կառավարության 2018թ.-ի սուբվենցիոն ծրագրերով առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով պետական բյուջեից աջակցություն է տրամադրվել Կոտայքի մարզի Կամարիս համայնքին:  Կառավարության 27.09.2018թ.-ի N 1073-Ն որոշմամբ հաստատված ծրագրով իրականացվում են Կամարիսի մանկապարտեզի շենքի պատուհանների և դռների հիմնանորոգման աշխատանքներ:  Կամարիսի մանկապարտեզում աշխատանքների կեսն արվել է: Փոխվել են շենքի երկրորդ հարկի պատուհաններն ու դռները: Աշխատանքներն ընթացքի մեջ են:...

Հրազդանի ԲԿ-ում հայտարարված բաց դռների օրը հետազոտվել են շուրջ 150 քաղաքացիներ

Հրազդանի ԲԿ-ում հայտարարված բաց դռների օրը հետազոտվել են շուրջ 150 քաղաքացիներ 12.11.2018

Նոյեմբերի 10-ին «Էրեբունի» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի բժիշկների թիմը Կոտայքի մարզպետ Ռ,Պետրոսյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ բաց դռների օր էր կազմակերպել Հրազդանի բուժկենտրոնում: «Էրեբունի» ԲԿ առաջատար մասնագետները՝ առիթմոլոգը, ռեւմատոլոգը, նյարդաբանը, անոթային վիրաբույժը, էնդոկրինոլոգը, գաստրոէնտերոլոգը,սոնոգրաֆիստը Հրազդանի եւ հարակից համայնքների բնակիչներին տրամադրել են խորհրդատվություն եւ ըստ անհրաժեշտության՝ բուժման կուրսեր նշանակել:...

2018թ.-ի լավագույն գյուղական համայնք ճանաչվեց Կոտայքի մարզի Գառնի համայնքը

2018թ.-ի լավագույն գյուղական համայնք ճանաչվեց Կոտայքի մարզի Գառնի համայնքը 12.11.2018

Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման օրվա կապակցությամբ՝ նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ «Նոր Հայաստան-նորացված համայնքներ» խորագրով միջոցառումը:  2006 թվականից սկսած Հայաստանի համայնքների միությունն ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, որպես համայնքների գնահատման ու խրախուսման լավագույն միջոց, համատեղ կազմակերպում են «Տարվա լավագույն համայնք» մրցանակաբաշխությունը։  2018թ.-ի լավագույն գյուղական համայնք ճանաչվեց...

Վերակառուցվում է Քանաքեռավանի մշակույթի տունը

Վերակառուցվում է Քանաքեռավանի մշակույթի տունը 12.11.2018

Կառավարության սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքում իրականացվում են մշակույթի տան վերակառուցման աշխատանքներ:  Կառավարության 27.09.2018թ.-ի N 1127-Ն որոշմամբ հաստատված ծրագրով մշակույթի տանն իրականացվում են ներքին կառուցվածքային փոփոխություններ՝ այն ավելի արդիական դարձնելու համար:  Ծրագրի պայմանագրային արժեքը 15. 420. 000 դրամ է, որից 7. 710. 000 դրամը պետական բյուջեի հատկացումն է, 7. 710. 000 դրամը՝ համայնքի համաֆինանսավորումն է (50 %):  Մշակույթի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32