Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Երիտասարդական խորհրդի երկրորդ նիստում աշխատանքային խմբեր ձևավորվեցին

Երիտասարդական խորհրդի երկրորդ նիստում աշխատանքային խմբեր ձևավորվեցին 15.10.2018

Հոկտեմբերի 10-ին Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցավ մարզպետին առընթեր Երիտասարդական խորհրդի երկրորդ նիստը: Օրակարգում աշխատանքային խմբերի ձևավորման հարցն էր: Նիստին ներկա անդամների կողմից ստեղծվեցին տարբեր աշխատանքային խմբեր:  Խորհրդի քարտուղար Գևորգ Պետրոսյանի խոսքով, աշխատանքային խմբերն այսուհետ մշակելու են իրենց խմբին առնչվող ոլորտի վերաբերյալ ծրագրեր, այդ ծրագրերն առաջարկությամբ ներկայացնելու են Կոտայքի մարզպետին հետագայում իրագործելու համար: Առաջիկա հինգշաբթի օրը խմբերը պիտի...

Շուրջ 354 մլն դրամ Կոտայքի մարզի մի շարք համայնքների խնդիրների լուծման համար 15.10.2018

Կոտայքի մարզում առաջնահերթ մի շարք հիմնախնդիրների լուծման նպատակով ՀՀ Կառավարությունը մարզին հատկացրել է ավելի քան 354 մլն դրամ: Հատկացված միջոցներով կլուծվեն խնդիրներ, որոնք տևական ժամանակ համայնքների բնակիչների համար անհանգստության առիթ են եղել:  Ծրագրերն իրականացվելու են համայնքապետարանների հետ համագործակցությամբ և նրանց կողմից մասնակի ֆինանսավորմամբ՝ ըստ ծրագրերով նախատեսված տողերի:  Ներքոնշյալ համայնքներում նախատեսված են ջրագծերի կառուցման և հիմնանորոգման լայնածավալ...

Կոտայքի մարզը ներկայացված է ֆրանկոֆոնիայի ավանում

Կոտայքի մարզը ներկայացված է ֆրանկոֆոնիայի ավանում 10.10.2018

Հոկտեմբերի 9-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի ավանի պաշտոնական բացումը: Ֆրանկոֆոնիայի ավանում գագաթաժողովի մասնակից երկրները, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկերներն ու գործակալությունները հնարավորություն ունեն ցուցադրել իրենց երկրների մշակութային և լեզվական ողջ բազմազանությունը:  Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի առիթով բացված ավանում Ֆրանկոֆոն երկրներն ունեն իրենց տաղավարները:  Ցուցահանդեսում բացվել է նաև Հայաստանի տաղավարը, որտեղ...

«Ոստիկանությունն իր դիրքերում է և ամենաչնչին խախտումն իսկ օրենքի սահմաններում ընթացք է ստանալու». Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյան

«Ոստիկանությունն իր դիրքերում է և ամենաչնչին խախտումն իսկ օրենքի սահմաններում ընթացք է ստանալու». Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյան 10.10.2018

Կոտայքի մարզի 5 համայնքներում հոկտեմբերի 21-ին կայանալիք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում առաջադրված թեկնածուների հետ, որին ներկա էր նաև ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը:  Հանդիպման ընթացքում Կոտայքի մարզպետը մատնանշեց հիմնական այն սկզբունքները, որոնցով պետք է գործեն առաջադրված թեկնածուները, տարածքային կառավարման և իրավապահ...

Կոտայքի մարզպետը շնորհավորել է ուսուցիչներին

Կոտայքի մարզպետը շնորհավորել է ուսուցիչներին 10.10.2018

Ուսուցչի տոնի կապակցությամբ այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը Կոտայքի մարզպետարանում ընդունել են մարզային ենթակայության դպրոցների մի խումբ ուսուցիչների: Նրանց թվում էին առաջին անգամ մանկավարժ դարձած ուսուցիչները, ինչպես նաև նրանք, ում աշակերտները հանրապետական և տարբեր օլիմպիադաներում ու մրցույթներում լավագույն արդյունքներ են ցուցաբերել:  Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, շնորհավորելով ուսուցիչներին նրանց տոնի կապակցությամբ, կոչ արեց դաստիարակել...

Ավագանու նիստի վերաբերյալ տեղեկացում Մեղրաձոր համայնքից 09.10.2018

Ս/թ հոկտեմբերի 15-ին ժամը 16։00-ին Մեղրաձորի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու նիստ: Նիստի օրակարգը 1.Մեղրաձոր համայնքի ղեկավարի հաղորդումը 2018 թվականի երրորդ եռամսյակում տեղական բյուջեի կատարման ընթացքի մասին 2.Մեղրաձոր համայնքի Արտավազ բնակավայրի վարչական տարածքում գտնվող <<Էյ Ընդ Էմ Ռեյր>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող տարածքների անվանման մասին 3. Մեղրաձոր համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32