Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

«Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման» ծրագրի վերաբերյալ քննարկում Կոտայքի մարզպետարանում

03.06.2019

Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման» վարկային ծրագրի վերաբերյալ հերթական քննարկումը Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Նարինե Ավետյանի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի քաղաքային համայնքների ղեկավարների մասնակցությամբ:

ՏԿԵՆ տարածքային ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Նարինե Ավետյանը նախ ևս մեկ անգամ ներկայացրել է վարկային ծրագիրը:

Ֆինանսների նախարարության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ կնքված համաձայնագրով նախատեսվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի վարչական տարածքում Եվրոպական Միության չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր կառուցել (ներառյալ ենթակառուցվածքները, շինություններն ու կառույցները) և ներդնել աղբահանության արդյունավետ համակարգ:

Ծրագրված է նաև Կոտայքի մարզի Աբովյան և Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքներում 2 բեռնման կայաններ կառուցել, ձեռք բերել թափոնների հավաքման բեռնատարներ, թափոնների համար կոնտեյներներ (արկղեր), աղբավայրի շահագործման աշխատանքների համար մասնագիտացված սարքավորումներ եւ այլն:

Վարկառուներ են ճանաչվել Կոտայքի եւ Գեղարքունիքի 12 քաղաքային համայնքները;

Ծրագրի ընդհանուր բյուջեն 11 միլիոն եվրո է, որից 5,5 միլիոն եվրոն վարկային միջոց է, 5,5 միլիոնը՝ դրամաշնորհ: Երաշխավորը ՀՀ կառավարությունն է:

Աղբավայրի շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2019 թ.-ի հոկտեմբերից, տևելու է 1,5 տարի:

Նարինե Ավետյանը նշել է, որ ծրագրով 2021 թվականին այլևս աղբավայրը պիտի շահագործվի:

Ծրագիրը ներկայացնելուց հետո ներկաներն անցել են օրակարգի սպառմանը:

Օրակարգում «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ տնօրենի ընտրությունն էր. ընկերությունը պիտի շահագործի աղբահանության համակարգը:

Համայնքների ղեկավարներն առաջադրված թեկնածուին հարցեր են ուղղել, որից հետո քվերակություն է  տեղի ունեցել ու «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ տնօրեն է ընտրվել Սերգեյ Համբարձումյանը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16