Նորություններ
Լրահոս

Աշխատանքային խորհրդակցություն Գառնիի համայնքապետարանում 04.04.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ապրիլի 3-ին մարզի մի քանի համայնքներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում խորհրդակցություն է անցկացրել Գառնիի համայնքապետարանում Ողջաբերդ, Գեղարդ, Գառնի, Գողթ, Գեղադիր և Հացավան համայնքների դեկավարների մասնակցությամբ: Քննարկվել են ՏԻՄ օրենքով նախատեսված համայնքի ղեկավարի պարտադիր և կամավոր խնդիրները՝ ընդգծելով հատկապես պարտադիր խնդիրների պատշաճ լուծումը որպես համայնքի ղեկավարի աշխատանքի առաջնահերթություն: Մարզպետը ծանոթացել է 2018 թվականի...
Հայաստանի երիտասարդ ֆրանկոֆոնների Ազգային թատերական փառատոնն այս տարի անց է կացվել Գորիս քաղաքում, որի շրջանակներում կազմակերպվել են բազմատեսակ միջոցառումներ, այցելություններ կրթամշակութային վայրեր, բազմաժանր թատերական ներկայացումներ, հետաքրքիր հանդիպումներ եվրոպացի և աֆրիկացի հեղինակների հետ: Հրազդանի Վ. Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցից տեղեկանում ենք, որ դպրոցում գործող ֆրանսախոս պատանեկան «vers es rêves» թատերախումբը, փառատոնի նախնական փուլը հաղթահարելով,...

Հայտարարվում է ենթադրամաշնորհային մրցույթ՝ միտված համայնքային մշակույթի և զբոսաշրջության զարգացմանը 03.04.2019
«ԵՄ հանուն մշակույթի․ առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում հայտարարվում է ենթադրամաշնորհային մրցույթ՝ համայնքային նախաձեռնությունների (նախագծերի) իրականացման և սոցիալական ձեռնարկությունների հիմնման/ընդլայնման համար, որոնք միտված կլինեն մարզի ընտրված կլաստերում համայնքային մշակույթի և զբոսաշրջության զարգացմանը։ Ենթադրամաշնորհի մրցույթն իրականացվում է երկու փուլով՝ 1. Գաղափարի փուլ (Առաջին փուլ), 2. Ամբողջական հայտադիմումի փուլ (Երկրորդ...

Եղվարդի համայնքապետարանը հրավիրում է հանրային լսումների 03.04.2019
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2019 թվականի ապրիլի 9-ին՝ ժամը 15:00-ին, Եղվարդի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա հանրային լսումների 3-րդ փուլը: Եղվարդի համայնքապետարանից հայտնում են, որ օրակարգում՝ «Աբգարյան Եղբայրներ» ՍՊԸ-ի կողմից Եղվարդ համայնքի...

Եղանակը Կոտայքի մարզում 03.04.2019
Հանրապետության տարածքում ապրիլի 4-ին, 6-ին սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային գոտում անձրևի տեսքով, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ: Ապրիլի 5-ին, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-5-ին կբարձրանա 4-5 աստիճանով, 6-ի ցերեկը նույնքանով կնվազի, 7-ի ցերեկը կբարձրանա 5-6 աստիճանով։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ապրիլի 4-ի ցերեկը կգրանցվի 5-10 աստիճան տաքություն,...

Քանաքեռավանի համայնքապետարանը հադես է գալիս նախաձեռնությամբ 02.04.2019
Քանաքեռավանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ ազգային, մշակութային, հասարակական և քաղաքական առաջնահերթ խնդիրների շուրջ երիտասարդության պատկերացումների ավելացման և կյանքի ամենատարաբեր ոլորտներում համայնքի երիտասարդների ինտեգրման նպատակով նախատեսել է կազմակերպել «Մտածող անկյուն» խորագրով հանդիպում-քննարկումների շարք՝ հասարակական-մշակութային-քաղաքական կյանքում հայտնի և հեղինակություն վայելող անհատների մասնակցությամբ։ Հանդիպումները նախատեսվում են անցկացնել յուրաքանչյուր ամիս,...


