Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կայացել է «Լավագույն նախադպրոցական- մարզական հաստատություն» մրցույթի մարզային փուլը

31.05.2019

2019 թվականի մարզային միջոցառումների տարեկան ծրագրի շրջանակներում մայիսի 30-ին Հրազդանի մարզադպրոցում անց է կացվել «Լավագույն նախադպրոցական- մարզական հաստատություն» ամենամյա մրցույթ՝ սպորտլանդիայի մարզային փուլը, որին մասնակցել են համայնքային-տարածաշրջանային փուլերի արդյունքներով մարզային փուլի մասնակցության իրավունք նվաճած Կոտայքի մարզի 8՝ Հրազդանի թիվ 9 և 13, Աբովյանի թիվ 6 և 12, Չարենցավանի «Հրաշք» և «Ծիծեռնակ», Եղվարդի թիվ 1 և Զորավանի նախադպրոցական հաստատությունների ավագ խմբերի թվով 80 սաներ:

Մարզային փուլի արդյունքում Չարենցավանի «Հրաշք» մանկապարտեզը զբաղեցրել է երրորդ, Հրազդանի 13-րդ մանկապարտեզը՝ երկրորդ, իսկ Հրազդանի թիվ 9 մանկապարտեզը՝ առաջին մրցանակային տեղերը:

Վերջիններս ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից պարգևատրվել են  գավաթներով, պատվոգրերով և սահմանված դրամական պարգևներով:

Հրազդանի թիվ 9 մանկապարտեզը հնարավորություն է ստացել հունիսի 21-ին Կոտայքի մարզը ներկայացնելու հանրապետական եզրափակիչ մրցմանը:

Ի դեպ, համայնքային փուլերի արդյյունքներով մրցանակային տեղեր զբաղեցրած  մարզի 12 մանկապարտեզներ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից պարգևատրվել են մարզագույքով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18