Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Դ.Բեջանյանի «Ճանապարհաշինարարներ» եւ Խ. Հակոբյանի «Արձագանք» արձանների վերականգնման նպատակով Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց

30.05.2019

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացրել Կոտայքի մարզի վարչական տարածքում գտնվող Դ.Բեջանյանի «Ճանապարհաշինարարներ» եւ Խ. Հակոբյանի «Արձագանք» արձանների վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման եւ փորձաքննության նպատակով կառավարության պահուստային ֆոնդից 2019 թվականի առաջին կիսամյակում Մշակույթի նախարարությանը հատկացնել ավելի քան 9 մլն դրամ ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):

Հարցը ներկայացրել է մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը:

Նա նշել է, որ Դավիթ Բեջանյանի հեղինակած «Ճանապարհաշինարարներ» արձանը (1978 թվական, ունի նորահայտ հուշարձանի կարգավիճակ), եւ Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» արձանը, որոնք տեղադրված ենք եղել Երեւան-Սեւան միջպետական ճանապարհին, բնակլիմայական պայմանների եւ հատկապես մշակութային վանդալիզմի արդյունքում խիստ վնասվել են:

Տարիների ընթացքում արձանների արտաքին տեսքն ամբողջությամբ խաթարվել է, մետաղական հատվածները թալանվել են. վերջնական կորստից փրկելու համար երկու արձաններն էլ տեղափոխվել են հատուկ պահպանության տարածք:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32