Նորություններ
Լրահոս

Նուռնուսի և Ջրաբերի մոբիլ մանկապարտեզներում փոխվել են դռներ և պատուհաններ 12.04.2019
Շարունակվում է Բյուրեղավանի համայնքապետարանի և Կայուն զարգացման նախաձեռնությունների «Աստղացոլք» ՀԿ համագործակցությունը: Բյուրեղավանի համայնքապետարանից հայտնում են, որ այս համագործակցության արդյունքում 2018 թվականին Նուռնուս և Ջրաբեր բնակավայրերում ներդրվեց Մոբիլ մանկապարտեզների համակարգը, որը հնարավորություն տվեց զգալիորեն բարելավել գյուղերում նախադպրոցական կրթության մակարդակը: Համայնքապետարան և հասարակական կազմակերպություն համաֆինանսավորմամբ ս/թ. ապրիլի 11-ին շինարարական...

Հանրային լսումներ Եղվարդի համայնքապետարանում 11.04.2019
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2019 թվականի ապրիլի 18-ին՝ ժամը 11։00-ին, Եղվարդ համայնքի Բուժական բնակավայրի մշակույթի տանը տեղի կունենա հանրային լսումների 4-րդ փուլը: Օրակարգում «Արեգ Պլյուս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Նորաշենի պեմզային հանքավայրի արդյունահանման...

Հանրային քննարկում Կամարիսի առաջնահերթ խնդիրներ հանդիսացող հարցերի վերաբերյալ 11.04.2019
Կամարիսի համայնքապետարանը տեղեկացնում է, որ սույն թվականի ապրիլի 22-ին ժամը 12:00-ին տեղի է ունենալու հանրային լսումներ համայնքի առաջնահերթ խնդիրներ հանդիսացող հետևյալ հարցերի վերաբերյալ • Կամարիս համայնքի վարչական տարածքում ոռոգման ջրի խորքային հորի հորատման աշխատանքներ • Կամարիս համայնքի 1-ին փողոցի արտաքին լուսավորության ցանցի վերականգնման աշխատանքներ • Կամարիս համայնքի 2-րդ փողոցի խմելու ջրի ջրագծի կառուցման աշխատանքներ:

Նոր Գեղիի համայնքապետարանը հանդես է գալիս նախաձեռնությամբ 11.04.2019
Նոր Գեղիի համայնքապետարանը հանդես է գալիս համայնքում խնձոր արտադրողների միություն ստեղծելու նախաձեռնությամբ, որը նոր և ընդհանուր հարթակ կստեղծի համայնքի զարգացման համար ռազմավարական նշանակություն ունեցող գյուղատնտեսության այս ճյուղի զարգացման, առկա խնդիրներին համապարփակ լուծումներ գտնելու համար, ինչպես նաև կընդլայնի բերքի իրացման հնարավորությունները: Նոր Գեղիից տեղեկացնում են, որ նախաձեռնությանը միանալ ցանկացողները կարող են գրանցվել համայնքապետարանում կամ զանգահարել 093 01 11 39...

ՀՀ պետական բյուջեով Կոտայքի մարզում կնորոգվեն ճանապարհներ 10.04.2019
2019 թվականի ՀՀ պետական բյուջեով Կոտայքի մարզում կիրականացվեն ճանապարհաշինական աշխատանքներ մի շարք ճանապարհահատվածներում, մասնավորապես 1 Հանրապետական նշանակության ավտոճանապարհներ • Հ-4, Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան՝ վթարված ստորին հենապատի վերականգնում • Հ-28, Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան՝ 2 կմ հատվածի հիմնանորոգում • Հ-55, Հրազդանի տրանսպորտային հանգույց-Ծաղկաձորի մարզահամալիր՝ սողանքային հատվածի վերականգնում 2. Մարզային նշանակության ավտոճանապարհներ •...

Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայում ջրահեռացման համակարգ է անցկացվում 10.04.2019
Կառավարության 2018 թվականի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ծրագրով Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում իրականացվում է Հանրապետության պողոտայի ջրահեռացման համակարգի անցկացման ծրագիր: Մարզպետարանի կողմից ծրագիրն ընդգրկված էր 2018 թվականի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ցանկում: Արդյունքում կառուցվում է ջրահեռացման համակարգ, որը հնարավորություն կտա կառավարել անձրևաջրերի հոսքը՝ քաղաքացիներին զերծ պահելով ջրերի կուտակումից առաջացող անհարմարություններից: Շինարարական...


