Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ջրաբերի միջնակարգ դպրոցի աշակերտները ևս կօգտվեն «Տաք սնունդ» ծրագրից

Ջրաբերի միջնակարգ դպրոցի աշակերտները ևս կօգտվեն «Տաք սնունդ» ծրագրից 20.12.2018

Բյուրեղավան խոշորացված համայնքի Ջրաբեր բնակավայրի միջնակարգ դպրոցում դեկտեմբերի 17-ին մեկնարկեց «Դպրոցական տաք սնունդ» ծրագիրը:  ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրից կօգտվեն դպրոցի 1-4-րդ դասարանների թվով 18 աշակերտներ:  Դպրոցի  հարակից շինությունը վերանորոգվել է, կահավորվել և ծառայում է որպես «Տաք սննդի» սենյակ. խոհանոցն ապահովված է նոր գույքով և սպասքով:  

Համայնքային հողատարածքը մասնավորին է հատկացվել առերևույթ կեղծված արձանագրությամբ

Համայնքային հողատարածքը մասնավորին է հատկացվել առերևույթ կեղծված արձանագրությամբ 19.12.2018

Քանդակագործ Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» կոչվող քանդակը, որը գտնվում է Երևան-Սևան միջպետական ճանապարհին կից՝ Բյուրեղավան համայնքին պատկանող հողատարածքում, տեղափոխվել է հատուկ պահպանության տարածք՝ վերականգնելու և նորից տեղադրելու նպատակով:   Արձանի տարածքը, սակայն, արդեն տևական ժամանակ պատկանում է քաղաքացու, ով 2006 թվականից մինչ օրս աճուրդային վաճառքի պայմանագրի համաձայն՝ «հողատարածքի» հետ կապված շահագործման և քաղաքաշինական բնույթի պարտավորությունները չի...

Մայակովսկի համայնքի մանկապարտեզի մասնաշենքերից մեկն ամբողջությամբ կվերանորոգվի

Մայակովսկի համայնքի մանկապարտեզի մասնաշենքերից մեկն ամբողջությամբ կվերանորոգվի 19.12.2018

ՀՀ Տարածքային Զարգացման Հիմնադրամի՝ առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների  ծրագրով Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքի մանկապարտեզի մեկ մասնաշենք ամբողջությամբ կվերանորոգվի և շահագործման կհանձնվի:  Ծրագրի իրականացման արդյունքում ամբողջությամբ կփոխվի մանկապարտեզի մասնաշենքերից մեկի տանիքը, կանցկացվի ջեռուցման համակարգ, կփոխվեն պատուհանները:  Կռավարության 2018 թվականի սեպտեմբերի 27-ի 1073-Ն որոշմամբ հաստատված ծրագրի պայմանագրային արժեքը 41 000 000 դրամ է, որի մի մասը՝...

Կոտայքի մարզի Արամուսի համայնքային բյուջե կմուտքագրվի ավելի քան 25 միլիոն դրամ

Կոտայքի մարզի Արամուսի համայնքային բյուջե կմուտքագրվի ավելի քան 25 միլիոն դրամ 19.12.2018

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով համապատասխան ստորաբաժանումների և կառույցների կողմից իրականացվում են գործուն քայլեր անօրինական կառուցապատումներն օրինականացնելու համար:  «Օրենքից դուրս ցանկացած գործողություն ենթադրում է խուսափում որոշակի պարտավորությունների իրականացումից, ինչից տուժում են համայնքները»,-ասել է մարզպետը:  Արամուս համայնքում 2.0415 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ շուրջ 2 տասնամյակ սեփականության իրավունքով դրան տնօրինող...

Կոտայքի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ  քաղաքացիների ընդունելություն

Կոտայքի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն 18.12.2018

Քաղաքացիներին հուզող հարցերը բազմաբովանդակ էին՝ ֆինանսական, սոցիալական, իրավական:  Քաղաքացիներ կային, ովքեր դիմել են զբաղվածության խնդրով. գործնական առաջարկներով, բիզնես ծրագրերով:  Շուրջ 30 քաղաքացիների ընդունել են Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, փոխմարզպետեր Առնակ Ավետիսյանը, Վասակ Վարդանյանը, Լարիսա Մադոյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Լևոն Պետրոսյանը:  

Կոտայքի մարզային նշանակության ճանապարհներն անցանելի են

Կոտայքի մարզային նշանակության ճանապարհներն անցանելի են 17.12.2018

Կոտայքում մարզային նշանակության ճանապարհները սպասարկում են 3 ընկերություններ, որոնք Հրազդանի, Աբովյանի և Նաիրիի տարածաշրջաններում ձյան՝ 2-3 սմ ծածկույթով նստելուն պես իրականացնում են ինտենսիվ մաքրման և պահպանության աշխատանքներ:  Այս պահին Երևան-Սևան մայրուղու Կոտայքի մարզային նշանակության ճանապարհահատվածում ձյուն կամ մերկասառույց չկա, այն անցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:  Կոտայքի մարզային նշանակության ավտոճանապարհների ամառային և ձմեռային պահպանությունը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:31:16