Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կայացավ «Երգող Հայաստան» մրցույթի հանրապետական փուլը

06.05.2019

Ապրիլի 29-ին Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում կայացավ «Երգող Հայաստան» երգչախմբային արվեստի 10-րդ մանկապատանեկան հանրապետական մրցույթի մարզային փուլը, որին մասնակցեցին մարզի հանրակրթական և արվեստի (երաժշտական) դպրոցների թվով 10 երգչախմբեր՝ Աբովյանի թիվ 2, Հրազդանի թիվ 11,Եղվարդի թիվ 3 և Գետարգելի հիմնական, Քանաքեռավանի միջնակարգ դպրոցների և Նոր Հաճնի, Նոր Գեղիի, Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցների, Հրազդանի Կոստան Զսարյանի անվան մանկական արվեստի դպրոցի և Աբովյանի Էստրադային, Ջազային արվեստի ստուդիայի երգչախմբերը:

Հանրապետական փուլ անցան Հրազդանի Վ. Սարոյանի անվան թիվ 11 հիմնական, Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցների և Նոր Հաճնի արվեստի դպրոցի երգչախմբերը:

Մայիսի 5-ին Երևանում կայացավ մրցույթի հանրապետական փուլը. Արդյունքները պարզ կդառնան առաջիկայում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:23:07