Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը Աղվերանի 15 հանգստյան տների տնօրենների հետ քննարկել է ոլորտում առկա խնդիրները

03.05.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել և աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Չարենցավան խոշորացված համայնքի Արզական բնակավայրի Աղվերանի 15 հանգստյան տների տնօրենների մասնակցությամբ:

Հանդիպմանը ներկա էին Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանը, մարզային հողային տեսչության պետ Գուրգեն Ավետիսյանը,Չարենցավան խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը, Արզականի վարչական ղեկավար Լիպարիտ Մարգարյանը,  բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի մարզային ստորաբաժանման պետի պաշտոնակատար Դավիթ Դավթյանը, տեսչական մարմնի մասնագետներ:

Օրակարգում հանգստյան տների գործունեության ընթացքում կոյուղաջրերի հեռացման օրինականության ապահովման, ինչպես նաև բնապահպանական, հողաշինության և հողօգտագործման նորմերի պահպանման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ քննարկումն էր:

Նշված ոլորտում խնդիրները բազմազան են ու բազմաշերտ՝ սկսած ջրօգտագործման թույլտվությունների բացակայությունից մինչև աղբահանության ոչ պատշաճ վիճակ:

Ընդգծելով հարցի կարևորությունը բնապահպանական, հողաշինության և հողօգտագործման նորմերի պահպանման տեսանկյունից՝ մարզպետը առաջարկեց և հանձնարարեց վերհանել, գույքագրել ոլորտում առկա բոլոր խնդիրները, դրանք ամենակարճ ժամկետներում լուծելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով գտնել ամենաօպտիմալ տարբերակները՝ օր առաջ խնդիրներն ըստ առաջնահերթությունների լուծելու նպատակով:

Խոսելով ոլորտում առկա խնդիրներից և ներկայացնելով դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ՝ հանգստյան տների ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին համագործակցելու օրակարգի հարցերն իրացնելու համար:
Մայիսի 15-ին տեղի կունենա հերթական հանդիպումը, որի ընթացքում տնտեսվարող սուբյեկտների կողմից կներկայացվեն կատարված և տեսանելի աշխատանքները:

Հանդիպումները պարբերական բնույթ են կրելու՝ մինչև վեր հանված խնդիրների հանգուցալուծումը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-08-17 16:30:01