Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Տեղի ունեցավ մարզխորհրդի տարեվերջյան նիստը

Տեղի ունեցավ մարզխորհրդի տարեվերջյան նիստը 26.12.2018

Այսօր մարզպետարանում այս տարվա վերջին մարզխորհրդի նիստը տեղի ունեցավ, որը վարում էր մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:  Օրակարգային հարցերը վերաբերում էին մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, 2018թ. ընթացքում իրականացված վարչական և մասնագիտական հսկողության արդյունքներին, մարզի համայնքներում առկա քաղաքաշինական խնդիրներին:  Մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման...

Եղանակը Հայաստանում. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում 26.12.2018

Դեկտեմբերի 27-ին Շիրակում, Լոռիում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց: Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 26-ի և 29-ի ցերեկը,30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 27-ին առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում, 29-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, 28-ին ամենուրեք՝ ձյուն,...

Քասախ համայնքում տեղադրվել են էներգախնայող լեդ լամպեր

Քասախ համայնքում տեղադրվել են էներգախնայող լեդ լամպեր 25.12.2018

Կառավարության 2018թվականի սուբվենցիոն ծրագրով Կատայքի մարզի Քասախ համայնքում իրականացվել է էներգախնայողության ծրագիր:  Ծրագրի արդյունքում համայնքի շուրջ 300 հին՝ 250 վտ հզորությամբ լուսատու լամպերը փոխարինվել են էներգախնայող 80 վտ հզորությամբ լեդ լամպերով՝ ավելի քան 3 անգամ կրճատելով էներգիայի ծախսը:  Համայնքի ամբողջ տարածքն այժմ ապահովված է գիշերային լուսավորությամբ: 138 լուսատու լամպերը համայնքի բյուջեի միջոցներով փոխվել էին նախորդ տարի, մյուս 300-ը հնարավոր դարձավ փոխել...

Աջակցենք «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հայրենանպաստ գործունեությանը

Աջակցենք «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հայրենանպաստ գործունեությանը 25.12.2018

Կոտայքի մարզպետարանը խրախուսում է աջակցությունն՝ ուղղված «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի զարգացմանն ու ֆինանսական ռեսուրսների համալրմանը՝ հանուն հայրենանպաստ գործունեության և Գյումրիի առաջընթացի:  Այսօր երկրաշարժից անօթևան մնացած գյումրեցուն բնակարանով ապահովելը իրավամբ պետք է դիտարկել որպես համահայկական խնդիր և դրա լուծումը՝ որպես բոլորիս պարտականություն: Բոլորիս օգնությամբ հարկավոր է անօթևան գյումրեցուն վերջապես դուրս բերել 30-ամյա թշվառ և անհրապույր տնակից ու նրան...

Առինջ համայնքում կառուցվել և վերանորոգվել են ճանապարհներ

Առինջ համայնքում կառուցվել և վերանորոգվել են ճանապարհներ 25.12.2018

ՀՀ Կառավարության 2018 թվականի սուբվենցիոն երկու ծրագրերով Կոտայքի մարզի Առինջ համայնքում իրականացվել են ճանապարհների կառուցման և նորոգման աշխատանքներ:  Սուբվենցիոն առաջին ծրագրով կատարվել է Առինջի ներհամայնքային երեք՝ 6-րդ, Ստեփանոս Առինջեցու և Մնացականյան փողոցների ճանապարհահատվածների կառուցում (ասֆալտապատում):  Ճանապարհի այդ հատվածները երկար տարիներ չափազանց անմխիթար վիճակում են եղել՝ նույնիսկ անանցանելի ու մեծ խնդիրներ առաջացրել հատկապես դպրոց հաճախող աշակերտների համար:...

Հրազդանի ներհամայնքային երթուղային ցանցը համալրվել է նոր մեքենաներով, իրազեկում Հրազդանի համայնքապետարանից

Հրազդանի ներհամայնքային երթուղային ցանցը համալրվել է նոր մեքենաներով, իրազեկում Հրազդանի համայնքապետարանից 24.12.2018

 Հրազդանի համայնքապետարանը հայտարարել էր ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների մրցույթ: Հայտ էին ներկայացրել «Սպեցտրանսպորտ» և «Գրանտիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները:  Մրցույթը կայացել է դեկտեմբերի 11-ին Հրազդանի կայանամերձ հրապարակին հարող տարածքում: Բոլոր մեքենաները անցել են տեխնիկական ստուգատես, հանձնաժողովի անդամների կողմից գնահատվել են բալային համակարգով: Արդյունքում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:31:16