Նորություններ
Լրահոս

Կոտայքի մարզպետը ներկա է գտնվել Արտավազ գյուղի մանկապարտեզի բացմանը 01.05.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր ներկա է գտնվել Մեղրաձոր համայնքի Արտավազ վարչական շրջանի մանկապարտեզի բացման արարողությանը: Հյուրերի շարքում էին նաև Մեղրաձոր խոշորացված համայնքի ղեկավար Կառլեն Հովհաննիսյանը, Արտավազի վարչական ղեկավար Ռեմ Հովհաննիսյանը, Մեղրաձորի վարչական շրջանների ղեկավարներ: Մարզպետը ևս մեկ անգամ կարևորելով համայնքներում մանկապարտեզների առկայությունը ՝ որպես նախադպրոցական կրթության ապահովման տեսանկյունից ՏԻՄ ղեկավարի պարտադիր խնդիրների լուծման փաստ, ընդգծել...

Կառուցապատվում է Բյուրեղավանի պուրակը 30.04.2019
Պետական բյուջեի հատկացումների միջոցով Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում պուրակի կառուցապատման աշխատանքներն ընթացքի մեջ են և շուտով կավարտվեն: Պուրակի համար հատկացված է 2800 քմ տարածք: Համայնքի Վազգեն Սարգսյան և Կոտայք փողոցների հատման մասում հանգստի համար նախատեսված պուրակի կառուցապատումը սկսվել էր դեռևս 2017թ.-ին: Կառավարության 2018 թվականի 920-Ն որոշմամբ հաստատված ծրագրով նախատեսված ֆինանսավորմամբ հնարավոր է դարձել ավարտին հասցնել պուրակի կառուցապատումը: Ծրագրի...

Պլանային ջրանջատում Կոտայքի մարզում մայիսի 2-ին 30.04.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 2-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 3-ը ժամը 10։00-ը կդադարեցվի Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի Ծաղկունք, Սումգայիթ թաղամասերի, Առինջ, Գետարգել, Վերին Պտղնի գյուղերի,Վերին Պտղնիի նոր թաղամասի, Երևան-Սևան մայրուղու իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և...

Տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն 30.04.2019
Այսօր Կոտայքի մարզպետարանի Աբովյանի ներկայացուցչությունում (Աբովյանի նախկին Գործկոմի շենք) տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը: Տարաբնույթ հարցերով դիմած շուրջ 40 քաղաքացիներին ընդունել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Քաղաքացիներին հուզող հարցերը բազմաբովանդակ էին՝ ֆինանսական, սոցիալական, տնտեսական, իրավական, զբաղվածության խնդիրներ և այլն:
Կոտայքի մարզպետարանում Պաշտպանության նախարարության «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի շրջանակներում տեղի ուենցավ հանդիպում-քննարկում միջնակարգ և ավագ դպրոցների, ինչպես նաև մարզում գործող քոլեջների և ուսումնարանների տնօրենների մասնակցությամբ: Քննարկումը վարում էր մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը: Մասնակցում էին կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Կարեն Հունանյանը, Կոտայքի մարզի զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժանմունքի պետ Սիմակ...

Այսօր պարի միջազգային օրն է 29.04.2019
Այսօր` ապրիլի 29-ին, ամբողջ աշխարհում նշում են Պարի միջազգային օրը: Պարի միջազգային խորհրդի առաջարկությամբ այն հռչակել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1982թ` ի պատիվ բալետի մասնագետ, ֆրանսիացի Ժան Ժորժ Նովերի, ում ծննդյան օրը հենց ապրիլի 29-ին է: Հայաստանում տոնը նշվում է 2004 թվականից:


