Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հարուցվել է քրեական գործ Աբովյանում 67 միավոր համայնքային սեփականության հողամասերի դասական աճուրդի գործընթացում թույլ տրված իրավախախտումների փաստերի հիմքով

29.05.2019

Աբովյանի համայնքապետարանի կողմից 2019 թվականի մարտի 7-ին կայացրած թվով 67 միավոր համայնքային սեփականության բնակավայրի նպատակային նշանակության հողամասերի դասական աճուրդի գործընթացում թույլ տրված իրավախախտումների վերաբերյալ Կոտայքի մարզպետի հաղորդման հիման վրա ՀՀ Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության պատճառով: Մերժվել է նաև նույն գործով մարզպետի կողմից Կոտայքի մարզի դատախազին բերված բողոքը:

Կոտայքի մարզպետարանը գտել է, որ ինչպես հետաքննության մարմնի, այնպես էլ ՀՀ Կոտայքի մարզի դատախազի կայացրած որոշումներն անօրինական են:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կայացրած որոշումներով սպառիչ պատասխաններ չեն տրվել հաղորդմամբ նշված իրավախախտումների, դրանց արդյունքում ենթադրյալ արարքներ թույլ տված պաշտոնատար անձանց գործողությունների և առաջացրած հետևանքների վերաբերյալ՝ Կոտայքի մարզպետը հարցը կրկին քննարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին:

ՀՀ գլխավոր դատախազի կողմից 2019 թվականի մայիսի 27-ին որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի հետաքննության բաժանմունքի՝ 2019 թվականի ապրիլի 1-ի քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացնելու և ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով /պաշտոնեական լիազորությունների չարաշահում/ քրեական գործ հարուցելու մասին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36