Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետի ուղերձը զորակոչիկներին

Կոտայքի մարզպետի ուղերձը զորակոչիկներին 08.01.2019

Կոտայքի մարզի զինվորական կոմիսարիատի Նաիրիի բաժանմունքում այսօր զորակոչային հավաք է: 28 զորակոչիկներ Եղվարդ քաղաքից կուղևորվեն ՀՀ և ԱՀ զորամասեր՝ իրենց զինվորական ծառայությունը մատուցելու հայրենիքին և պահպանելու սահմանների ամրությունն առաջնագծում:  Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկա է եղել հավաքին և ողջունել նորակոչիկներին: Մինչ այդ մարզպետը զորակոչիկներին նաև ուղերձ էր հղել, որում մասնավորապես ասված է.  «Սիրելի՛ զորակոչիկներ,  Իմ ողջույնն եմ հղում ձեզ՝...

2018 թվականին Կոտայքի մարզում ծնվել է 1951 երեխա

2018 թվականին Կոտայքի մարզում ծնվել է 1951 երեխա 08.01.2019

Կոտայքի մարզում 2018թ-ի ընթացքում գրանցվել է 1951 ծնունդ, որից 213-ը՝ Չարենցավանի, 119-ը՝ Նաիրիի, 812-ը՝ Աբովյանի, 803-ը՝ Հրազդանի ծննդատներում, 4-ը՝ Կ.Խաչատրյանի անվան Գառնիի առողջության կենտրոնում:  

Կենսաթոշակների և ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը 2019թ. հունվարի 1-ից կավելանան

Կենսաթոշակների և ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը 2019թ. հունվարի 1-ից կավելանան 08.01.2019

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ կենսաթոշակների և ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նշանակված  նպաստների չափերը 2019թ. հունվարի 1-ից կավելանան:  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արսեն Մանուկյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 29-ի հերթական նիստում ընդունվել է որոշում՝ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը, ինչպես նաև պարտադիր ժամկետային...

Կոտայքի մարզպետի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով

Կոտայքի մարզպետի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով 31.12.2018

    Կոտայքի մարզի իմ անչա՛փ սիրելի քաղաքացիներ,  Ամփոփում ենք շատերիս կյանքում ամենաբուռն, ամենատարբերվող և ամենաՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ տարին: Միօրինակ շնորհավորական ուղերձներն այս օրերին անելիք չունեն, քանի որ եղած իրադարձությունները յուրաքանչյուրիս մտապատկերում ունեն տարբերվող դրսևորումներ, և մեր ակնկալիքները Նոր Տարում գուցե էապես տարբեր լինեն:  Ես վստահ կարող եմ ասել, որ 2018 թվականին մենք համատեղ ջանքերով ու մեծ նվիրումով կարողացանք հիմք դնել փոփոխությունների մի շրջափուլի...

Մարզպետը պատվոգրեր է հանձնել մի շարք բուժաշխատողների

Մարզպետը պատվոգրեր է հանձնել մի շարք բուժաշխատողների 28.12.2018

Աշխատանքային տարին ամփոփելուց առաջ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հարկ է համարել հանդիպել նաև մարզային 4 բժշկական կենտրոնների և Աբովյանի ծննդատան աշխատակիցների հետ, խոսել ներկա իրավիճակի մասին և մատնանշել առաջիկա անելիքները:  Մարզպետն արժևորել է բժշկական ոլորտի մասնագետների արդյունավետ աշխատանքը՝ համարելով այս ոլորտը կարևորագույններից մեկը հանրային անվտանգության տեսանկյունից:  «Անհրաժեշտ է, որ ձևավորված նոր իրողություններում յուրաքանչյուրս մեր տեղում և մեր կոչմանը...

Ֆինանսական աջակցություն սոցիալապես անապահով ընտանիքներին

Ֆինանսական աջակցություն սոցիալապես անապահով ընտանիքներին 28.12.2018

Կոտայքի մարզպետի՝ 2018թվականի դեկտեմբերի 25-ի մի քանի որոշումների (Դրամական օգնություն տրամադրելու մասին) հիման վրա, ՀՀ Կոտայքի մարզպետարանի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված ծախսերից սոցիալական աջակցության նպատակով մարզում արյան չարորակ հիվանդություններով տառապող երեխաների ընտանիքներին տրամադրվել է ֆինանսական աջակցություն 300 000-500 000-ական դրամի չափով, իսկ Կոտայքի մարզից 2018 թվականին ՀՀ ԶՈՒ ծառայության ընթացքում մահացած...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22