Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով

Կոտայքի մարզպետի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով 31.12.2018

    Կոտայքի մարզի իմ անչա՛փ սիրելի քաղաքացիներ,  Ամփոփում ենք շատերիս կյանքում ամենաբուռն, ամենատարբերվող և ամենաՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ տարին: Միօրինակ շնորհավորական ուղերձներն այս օրերին անելիք չունեն, քանի որ եղած իրադարձությունները յուրաքանչյուրիս մտապատկերում ունեն տարբերվող դրսևորումներ, և մեր ակնկալիքները Նոր Տարում գուցե էապես տարբեր լինեն:  Ես վստահ կարող եմ ասել, որ 2018 թվականին մենք համատեղ ջանքերով ու մեծ նվիրումով կարողացանք հիմք դնել փոփոխությունների մի շրջափուլի...

Մարզպետը պատվոգրեր է հանձնել մի շարք բուժաշխատողների

Մարզպետը պատվոգրեր է հանձնել մի շարք բուժաշխատողների 28.12.2018

Աշխատանքային տարին ամփոփելուց առաջ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հարկ է համարել հանդիպել նաև մարզային 4 բժշկական կենտրոնների և Աբովյանի ծննդատան աշխատակիցների հետ, խոսել ներկա իրավիճակի մասին և մատնանշել առաջիկա անելիքները:  Մարզպետն արժևորել է բժշկական ոլորտի մասնագետների արդյունավետ աշխատանքը՝ համարելով այս ոլորտը կարևորագույններից մեկը հանրային անվտանգության տեսանկյունից:  «Անհրաժեշտ է, որ ձևավորված նոր իրողություններում յուրաքանչյուրս մեր տեղում և մեր կոչմանը...

Ֆինանսական աջակցություն սոցիալապես անապահով ընտանիքներին

Ֆինանսական աջակցություն սոցիալապես անապահով ընտանիքներին 28.12.2018

Կոտայքի մարզպետի՝ 2018թվականի դեկտեմբերի 25-ի մի քանի որոշումների (Դրամական օգնություն տրամադրելու մասին) հիման վրա, ՀՀ Կոտայքի մարզպետարանի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված ծախսերից սոցիալական աջակցության նպատակով մարզում արյան չարորակ հիվանդություններով տառապող երեխաների ընտանիքներին տրամադրվել է ֆինանսական աջակցություն 300 000-500 000-ական դրամի չափով, իսկ Կոտայքի մարզից 2018 թվականին ՀՀ ԶՈՒ ծառայության ընթացքում մահացած...

Նոր Արտամետ համայնքում ճանապարհ է ասֆալտապատվել

Նոր Արտամետ համայնքում ճանապարհ է ասֆալտապատվել 28.12.2018

Կառավարության 2018թվականի սուբվենցիոն ծրագրերում ընդգրկված էր նաև Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքը:  Պետական բյուջեի հատկացումներով Նոր Արտամետ համայնքում ամբողջությամբ ասֆալտապատվել է ներհամայնքային 11-րդ փողոցը:  Փողոցի ընտրությունն արվել է՝ հաշվի առնելով դրա չափազանց անմխիթար վիճակը:  Կառավարության դեկտեմբերի 20-ի N 1492-Ն որոշմամբ հաստատված ծրագրի պայմանագրային արժեքը 12.600.000 դրամ է, որից 5.040.000 դրամը (40%) պետական բյուջեի հատկացումն է, 7.560.000 դրամը(60%)՝...

Տեղի ունեցավ մարզպետին առընթեր Երիտասարդական Խորհրդի տարեվերջյան նիստը

Տեղի ունեցավ մարզպետին առընթեր Երիտասարդական Խորհրդի տարեվերջյան նիստը 28.12.2018

Երեկ Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցավ մարզպետին առընթեր Երիտասարդական Խորհրդի տարեվերջյան նիստը, որը վարում էր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:  Առանձնահատուկ կարևորելով Երիտասարդական Խորհրդի նշանակությունը՝ մարզպետը հայտնեց, որ եկող տարին Կոտայքի մարզում հռչակելու են կամավորականության տարի և այս գործում առավել կարևոր է Երիտասարդական Խորհրդի յուրաքանչյուր անդամի դերը:  Մատնանշելով գալիք տարվա անելիքները՝ Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ բազմաթիվ բիզնես և այլ ծրագրեր են...

Մարզպետը հանդիպել է Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի հետ

Մարզպետը հանդիպել է Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի հետ 28.12.2018

    Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը 2018 թվականի վերջին աշխատանքային օրն այցելեց և հանդիպում-զրույց ունեցավ Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի հետ: Հանդիպման ընթացքում Սրբազանի հետ քննարկվեց մարզի եկեղեցիների, հոգևոր-մշակութային արժեքների պահպանությանն առնչվող հարցեր:  Կարևորվեց նաև քաղաքացիների և եկեղեցու միջև անմիջական կապն ու հոգևոր դաստիարակության նշանակությունը:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:31:16