Նորություններ
Լրահոս

Աբովյանի թիվ 5 հիմնական դպրոցում վերանորոգվում են դասասենյակներ և սանհանգույց 19.07.2019
Կոտայքի մարզի Աբովյանի N 5 հիմնական դպրոցում այս պահին իրականացվում են վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ: Դպրոցի տնօրեն Էմին Եղիազարյանը հայտնեց, որ 2019-2020 ուսումնական տարում աշակերտների թվի ավելացմամբ պայմանավորված՝ դիմել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնելու լիցենզիայի սահմանային տեղերն ավելացնելու խնդրանքով: Նախարարի համապատասխան հրամանի արդյունքում ավելացել են դպրոցի՝ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնելու...
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով , ինչպես նաև 2014 թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ կառավարության N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով այսօր Հրազդանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման նախագծի»՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և դրանց փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ փուլ/ : Հանրային...

Կոտայքի մարզի 6 ճամբարներում երկրորդ հերթափոխով հանգստանում են 1560 երեխաներ 19.07.2019
ՀՀ վարչապետի՝ 2019 թվականի հունիսի 6-ի N 712-Ա որոշմամբ հաստատված և հունիսի 19-ից մեկնարկած «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում ծրագրի» շրջանակներում Կոտայքի մարզի Մեղրաձոր և Ծաղկաձոր համայնքներում գործող 6 ճամբարներում՝ («Հասմիկ ճամբար» ՍՊԸ, «Լուսաբաց ճամբար» ՍՊԸ, «Արագած ճամբար» ՍՊԸ, «Հեքիաթների կիրճ» ՍՊԸ, «Հանքավանի Խոտոր ջուր առողջարան» ՍՊԸ /Հանքավան/ և «ԼԱՎԱ Աղբյուր» ՍՊԸ /Ծաղկաձոր/ ) 3...

Վերանորոգվում են Հրազդանի Վ.Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի 6 սանհանգույցները 18.07.2019
Հրազդանի Վ. Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում այս պահին իրականացվում են շինարարական աշխատանքներ: Դպրոցի տնօրեն Արամ Խաչատրյանը հայտնեց, որ դպրոցի բյուջեի տնտեսված միջոցների հաշվին վերանորոգվում են 6 սանհանգույցները, որոնցից երկուսը հարմարեցված են լինելու հաշմանդամություն ունեցող անձանց համար: Կապալառուի կողմից շահած ծրագրի արժեքը 4.750.000 դրամ է: Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են, նախատեսված է ավարտին հասցնել օգոստոս ամսին: Նշենք, որ վերանորոգման աշխատանքներն...

Համայնքապետարան-բնակիչ համագործակցություն՝ ի շահ համայնքի զարգացման 17.07.2019
Համայնքապետարան-բնակիչ համագործակցության շրջանակներում Նոր Գեղիի համայնքապետարանը հանդես է գալիս նախաձեռնությամբ: Համայնքապետարանը բնակիչներին հայտնում է, որ բազմաբնակարան շենքերի շքամուտքերը վերանորոգելու համար պատրաստ է տրամադրել բոլոր անհրաժեշտ նյութերը, իսկ բնակիչներից ակնկալվում է կամավորական սկզբունքով մասնակցություն աշխատանքներին: Գրանցման համար յուրաքանչյուր մուտքից մեկ լիազոր անձ կարող է դիմել համայնքապետարան մինչև օգոստոսի 1-ը:

Կոտայքի մարզպետը ՀՀ ՏԿԵՆ-ում մասնակցել է հերթական աշխատանքային խորհրդակցությանը 17.07.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մասնակցել է մարզպետների մասնակցությամբ անցկացվող հերթական աշխատանքային խորհրդակցությանը, որը վարել է նախարար Սուրեն Պապիկյանը։ Նախարար Պապիկյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատել համայնքների կողմից եկամուտների հավաքագրման ծավալները, համաձայն որի 2019թ․ առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ համայնքների սեփական եկամուտների գծով հավաքագրումներն աճել են 2 մլրդ 960...


