Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

2018 թվականի ընթացքում ֆինանսական աջակցություն է տրամադրվել ավելի քան 1100 ընտանիքի

2018 թվականի ընթացքում ֆինանսական աջակցություն է տրամադրվել ավելի քան 1100 ընտանիքի 05.02.2019

 2018 թվականի ընթացքում սոցիալական աջակցության նպատակով Կոտայքի մարզպետարանի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված 30 000 000 դրամի չափով ֆինանսական աջակցություն է տրամադրվել մարզի մի շարք ընտանիքների:Աջակցությունը տրամադրվել է՝ հաշվի առնելով այդ ընտանիքների դիմումները՝ կարիքավորության աստիճանը: Տրամադրված ֆինանսական աջակցության հիմքում մարզպետի համապատասխան որոշումներն են: Ըստ այդմ, • Ապրիլյան պատերազմի ընթացքում...

Եղանակը Կոտայքի մարզում

Եղանակը Կոտայքի մարզում 05.02.2019

Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը փետրվարի 5-ից 8-ը կբարձրանա 5-6 աստիճանով: Փետրվարի 5-ից 9-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8մ/վրկ։ Կոտայքի մարզում փետրվարի 5-ի գիշերը սպասվում է 8-13 աստիճան ցուրտ, փետրվարի 6-ի ցերեկը՝ 2-5 աստիճան տաքություն:  

Հանրային իրազեկման միջոցառումներ մարզի բոլոր համայնքներում

Հանրային իրազեկման միջոցառումներ մարզի բոլոր համայնքներում 04.02.2019

Կոտայքի մարզի համայնքներում մեկնարկել են 2018 թվականի ընթացքում կատարված աշխատանքների հանրային քննարկման և իրազեկման միջոցառումները: Փետրվարի 5-ին՝ ժամը 16.00-ին Կոտայքի մարզի Սոլակի մշակույթի տան դահլիճում, իսկ ժամը 11.00-ին Նոր Երզնկայի համայնքապետարանում տեղի կունենան հանրային իրազեկումներ: Մարզի մյուս համայնքներում նախատեսված հանրային իրազեկման ժամանակացույցին կարող եք ծանոթանալ՝ այցելելով http://kotayk.mtad.am/files/docs/36960.pdf հղումով:

Թեղենիք, Քարաշամբ և Արգել համայնքների շտապ օգնության ծառայության իրականացումը տրամադրվել է «Նոր Հաճնի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ին

Թեղենիք, Քարաշամբ և Արգել համայնքների շտապ օգնության ծառայության իրականացումը տրամադրվել է «Նոր Հաճնի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ին 04.02.2019

ՀՀ Կոտայքի մարզում շտապ օգնության ծառայությունը պատշաճ կազմակերպելու և բնակչությանն անհրաժեշտ շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունը և սպասարկումը տրամադրելու նպատակով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հունվարի 16-ին ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին առաջարկել է «Նաիրիի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում գտնվող Թեղենիք, Քարաշամբ և Արգել համայնքների բնակչության շտապ օգնության ծառայության տրամադրումը հանձնարարել «Նոր Հաճնի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ին`...

Կոտայքի մարզպետը ներկա էր Ակունք համայնքի մանկապարտեզի բացմանը

Կոտայքի մարզպետը ներկա էր Ակունք համայնքի մանկապարտեզի բացմանը 04.02.2019

Կոտայքի մարզի Ակունք համայնքում այսօր տեղի է ունեցել համայնքի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությունը: Հյուրերի շարքում էին նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և ՀԱԵ Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել Եպիսկոպոս Քարամյանը, ով օրհնեց շինությունը, այնտեղ հաճախող երեխաներին, ուսումնամանկավարժական կազմին և ծնողներին:  Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ողջույնի իր խոսքում ընդգծել է, որ տարածքային կառավարման գերխնդիրը լուսավոր, բարձր որակի կրթական մակարդակ ունեցող դպրոցներ...

ԱՆՎՃԱՐ ատամնաբուժական ծառայություն.իրազեկում է Նոր Գեղիի համայնքապետարանը

ԱՆՎՃԱՐ ատամնաբուժական ծառայություն.իրազեկում է Նոր Գեղիի համայնքապետարանը 01.02.2019

Նոր Գեղիի համայնքապետարանը տեղեկացնում է, որ համայնքում գործող բուժամբուլատորիայում այսուհետ իրականացվելու է ատամնաբուժական Ա Ն Վ Ճ Ա Ր ծառայություն բնակչության հետևյալ խմբերի համար. • 1-ին. 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք, • Սոցիալապես անապահով ընտանիքներ, • Արցախյան պատերազմի մասնակիցներ: Ծառայություններից օգտվելու համար ս/թ-ի փետրվարի 4-ից կարող եք գրանցվել Նոր Գեղիի բուժամբուլատորիայում:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32