Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Վերանորոգվում են Հրազդանի Վ.Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի 6 սանհանգույցները

18.07.2019

Հրազդանի Վ. Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում այս պահին իրականացվում են շինարարական աշխատանքներ:

Դպրոցի տնօրեն Արամ Խաչատրյանը հայտնեց, որ դպրոցի բյուջեի տնտեսված միջոցների հաշվին վերանորոգվում են 6 սանհանգույցները, որոնցից երկուսը հարմարեցված են լինելու հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Կապալառուի կողմից շահած ծրագրի արժեքը 4.750.000 դրամ է: Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են, նախատեսված է ավարտին հասցնել օգոստոս ամսին:

Նշենք, որ վերանորոգման աշխատանքներն իրականացվում են Կոտայքի մարզպետի թույլտվությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 12:09:53