Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

«Տեառնընդառաջ»ին նվիրված տոնակատարություն Եղվարդ խոշորացված համայնքում

«Տեառնընդառաջ»ին նվիրված տոնակատարություն Եղվարդ խոշորացված համայնքում 08.02.2019

Եղվարդի համայնքապետարանը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին ժամը 13.00-ին Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղի կունենա «Տեառնընդառաջ»ին նվիրված տոնակատարություն, որի ընթացքում կանցկացվի նորապսակների օրհնության կարգ: Եղվարդի համայնքապետարանից բոլոր բնակավայրերի նորապսակներին խնդրում են նախապես գրանցվել իրենց բնակավայրերում. • Եղվարդի համայնքապետարանում, հեռախոս՝ (0224) 2-16-91 • Զովունի գյուղի վարչական ղեկավարի նստավայրում (նախկին գյուղապետարանի շենք),...

Իրազեկում է Չարենցավանի համայնքապետարանը

Իրազեկում է Չարենցավանի համայնքապետարանը 07.02.2019

Չարենցավանի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքների համաչափ զարգացմանն ուղղված ներդրումային հարթակ ստեղծելու նպատակով առաջարկվում է մինչև 2019 թվականի փետրվարի 25-ը ներկայացնել ներդրումային ծրագիր-առաջարկներ բացառապես կից ձևաչափին համապատասխան: Ծրագիր-առաջարկները կարող եք ներկայացնել Չարենցավանի համայնքապետարանի զարգացման, ծրագրերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին /հասցեն՝ ք.Չարենցավան,Կարեն Դեմիրճյան հրապարակ, վարչական շենք, 3-րդ հարկ, հեռախոս`...

Տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն

Տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն 07.02.2019

Փետրվարի 6-ին Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցել են շուրջ 50 քաղաքացիներ: Նրանց ընդունել են մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը և մարզպետարանի գլխավոր քարտուղար Լևոն Պետրոսյանը: Քաղաքացիներին հուզող հարցերը բազմաբովանդակ էին՝ ֆինանսական, սոցիալական, տնտեսական, իրավական, զբաղվածության խնդիրներ և այլն: Կային նաև գործնական առաջարկներ, որոնք կքննարկվեն աշխատակազմի կողմից:  

Կոտայքի մարզում ծնվել է 158 երեխա

Կոտայքի մարզում ծնվել է 158 երեխա 07.02.2019

2019 թվականի հունվարի 1-30-ն ընկած ժամանակահատվածում Կոտայքի մարզում գրանցվել է 157 ծնունդ՝ 87 տղա և 71 աղջիկ (1զույգ): Ծնունդների թիվն  ըստ մարզի ծննդատների. • Չարենցավանի ծննդատուն՝ 12 ծնունդ • Նաիրիի ծննդատուն՝ 14 ծնունդ • Աբովյանի ծննդատուն՝ 69 ծնունդ • Հրազդանի ծննդատուն՝ 62 ծնունդ  

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Կոտայքի մարզում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Կոտայքի մարզում 06.02.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար Կոտայքի մարզում այսօր ժամը 10.00-ից մասնակի դադարեցված են Աբովյան քաղաքի «Էլար» թաղամասի, Կամարիս և Առինջ գյուղերի էլեկտրամատակարարումը, որը կշարունակվի մինչև ժամը 14.00-ը: Ժամը 11։00-12։00-ը կհոսանքազրկվեն Աբովյան քաղաքի զինկոմիսարիատը, գործկոմի շենքը, Վարչական դատարանի շենքը,...

Բալահովիտում լուծվել է համայնքի բնակիչներին մոտ 1 տասնամյակ անհանգստացնող խնդիրը

Բալահովիտում լուծվել է համայնքի բնակիչներին մոտ 1 տասնամյակ անհանգստացնող խնդիրը 06.02.2019

Ամիսներ առաջ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի՝ Բալահովիտ համայնք կատարած այցի ժամանակ հարց էր բարձրացվել զորամասին կից գտնվող բազմաբնակարան և բնակելի տների տիրապետողների կողմից իրավունքի պետական գրանցման մասով: Դեռևս 2011թվականին Կոտայքի նախկին մարզպետին ուղղված գրությամբ ՊՆ պատկանող հատուկ նշանակության հողատարածքի նշանակությունը փոփոխելու և այն համայնքին՝ որպես համայնքային սեփականություն հանձնելու առաջարկ էր արվել, բայց խնդիրն այդպես էլ չլուծված էր մնացել: Նշված տարածքում առկա են...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36