Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Աբովյանի թիվ 5 հիմնական դպրոցում վերանորոգվում են դասասենյակներ և սանհանգույց

19.07.2019

Կոտայքի մարզի Աբովյանի N 5 հիմնական դպրոցում այս պահին իրականացվում են վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ:

Դպրոցի տնօրեն Էմին Եղիազարյանը հայտնեց, որ 2019-2020 ուսումնական տարում աշակերտների թվի ավելացմամբ պայմանավորված՝ դիմել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնելու լիցենզիայի սահմանային տեղերն ավելացնելու խնդրանքով:

Նախարարի համապատասխան հրամանի արդյունքում ավելացել են դպրոցի՝ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնելու լիցենզիայի սահմանային տեղերը և դրանով էլ պայմանավորված՝ դպրոցը հայտարարել է մրցույթ 3 դասասենյակների և մեկ սանհանգույցի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար:

Շահած մրցույթով այս պահին իրականացվում է երկու դասասենյակների և մեկ սանհանգույցի վերանորոգման աշխատանքներ:

Տնօրենի խոսքով, դպրոցը պատրաստվում է ևս մեկ մրցույթ հայտարարել օգոստոսին՝ երրորդ դասասենյակը ևս վերանորոգելու նպատակով:

Աշխատանքներն իրականացվում են դպրոցի բյուջեի հաշվին:

Նշված աշխատանքներին զուգահեռ դպրոցում բարեկարգվում են նաև այլ դասասենյակներ՝  նոր ուսումնական տարում աշակերտների համար ավելի բարեկարգ և մաքուր միջավայր ապահովելու նպատակով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 12:09:53