Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզի 6 ճամբարներում երկրորդ հերթափոխով հանգստանում են 1560 երեխաներ

19.07.2019

ՀՀ վարչապետի՝ 2019 թվականի հունիսի 6-ի N 712-Ա որոշմամբ հաստատված և հունիսի 19-ից մեկնարկած «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում ծրագրի» շրջանակներում Կոտայքի մարզի Մեղրաձոր և Ծաղկաձոր համայնքներում գործող 6 ճամբարներում՝ («Հասմիկ ճամբար» ՍՊԸ, «Լուսաբաց ճամբար» ՍՊԸ, «Արագած ճամբար» ՍՊԸ, «Հեքիաթների կիրճ» ՍՊԸ, «Հանքավանի Խոտոր ջուր առողջարան» ՍՊԸ /Հանքավան/ և «ԼԱՎԱ Աղբյուր» ՍՊԸ /Ծաղկաձոր/ ) 3 հերթափոխով իրենց հանգիստն են անցկացնում հանրապետության 7-13 տարեկան երեխաներ (ամեն հերթափոխում ՝ 1560 երեխա):

Հուլիսի 8-27-ը մեկնարկել է երկրորդ հերթափոխը:

Հիշեցնենք, որ ցուցակներում ընդգրկված են բազմազավակ ընտանիքների (4 և ավելի) և ծնողազուրկ երեխաներ:

Նշենք նաև, որ Կոտայքի մարզպետի համապատասխան որոշմամբ, Մեղրաձոր համայնքի Արտավազ բնակավայրում գործում է միջճամբարային մեկուսարան համապատասխան բժշկական անձնակազմով՝ հանգստացող երեխաների բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ մակարդակով իրականացնելու նպատակով:
Միաժամանակ, հերթափոխերի ընթացքում Կոտայքի մարզպետարանում գործում է թեժ-գիծ ծառայություն՝ 094 193 103 և 0223 2 67 85 հեռախոսահամարներով:

Կոտայքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից հայտնում են,որ Կոտայքի մարզի ճամբարներում երեխաների հանգիստն անցնում է բնականոն հունով, արատառոց դեպքեր չեն գրանցվել:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36