Նորություններ
Լրահոս
(Ուսուցման Ազգային Հիմնադրամ, երաշխավորված ՀՀ ԿԳՆ 02.05.2019թ. N 435-Ա/2 հրամանով) Ուսուցման Ազգային Հիմնադրամը հրավիրում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մասնակցել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննությանը նախորդող վերապատրաստմանը։ Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ,...
2019 թվականի մարտի 1-ից մեկնարկած ամառային զորակոչի աշխատանքներով պայմանավորված՝ Կոտայքի մարզի Վերին Պտղնիի համայնքապետարանն առաջարկում է զինակոչիկներին օգտվելու Պաշտպանության նախարարության «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերից: «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի Ν 1132-Ն որոշման համաձայն՝ սույն թվականի մարտի 1-ից տարածքային զինվորական կոմիսարիատներում սկսվել են 2019...
9-րդ դասարանի կենտրոնացված քննության թեստերն ու դրանց պատասխանները կհրապարակվեն ԳԹԿ կայքում 17.05.2019
Հայոց լեզու առարկայից 9-րդ դասարանի կենտրոնացված ավարտական քննությունից հետո մինչեւ ժամը 14։00-ն Գնահատման եւ թեստավորման կենտրոնը atc.am կայքում կտեղադրի թեստերը եւ դրանց պատասխանները։ Այս քննությունն անցկացվելու է մայիսի 26-ին: Տեւողությունը 120 րոպե է, քննության սկիզբը՝ ժամը 11։00-ին։ «Քննությունից անմիջապես հետո ստուգող մասնագետների կողմից ստուգվելու եւ գնահատվելու է միայն թեստի՝ շարադրության տարրեր պարունակող հատվածը։ Թեստերը դրանից հետո մուտքագրվելու են համակարգչային ծրագրով...
Կամարիսի համայնքապետարանն իրազեկում է հանրային քննարկման անցկացման մասին 17.05.2019
«Շրջական միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման համաձայն սույն թվականի մայիսի 22-ին ժամը 12:00 -ին Կոտայքի մարզի Կամարիսի համայնքապետարանի շենքում տեղի է ունենալու «Բազալտ» ԱԿ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Կամարիսի բազալտի հանքավայրի «Բազալտ» տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային...
Կոտայքի մարզպետը և մարզային փրկարարական վարչության պետը պատվոգրեր են հանձնել յոթ դպրոցականների 16.05.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Արմեն Ամիրջանյանն այսօր պատվոգրեր և հուշանվերներ են հանձնել Սոլակի, Քաղսիի և Բալահովիտի միջնակարգ դպրոցների 7 աշակերտների, ովքեր դպրոցներում անցկացված մրցույթներով պատանի հրշեջ փրկարարների հավաքական թիմ են ստեղծել, որի կազմում մասնակցել են վերջերս անցկացված պատանի հրշեջ-փրկարարների հանրապետական մրցույթին և զբաղեցրել երրորդ պատվավոր տեղը: Մրցույթը միջազգային է և ամեն տարի անցկացվում է Բելոռուս,...
Կոտայքի մարզպետի շնորհավորական ուղերձը Ընտանիքի օրվա կապակցությամբ 15.05.2019
Կոտայքի մարզի հարգարժան քաղաքացիներ, Անժխտելի է այն մեծ դերն ու նշանակությունը, որը մենք՝ հայերս, վերագրում ենք ընտանիքին՝ հայ օջախին ու տանը, քանզի ընտանիքը սիրո, հարգանքի, համերաշխության աղբյուր է: Նվիրվածությունը, հոգատարությունը և ընտանեկան ավանդույթների փոխանցումը հետագա սերունդներին հանդիսանում են քաղաքակիրթ և հասուն հասարակության հենասյունը: Կարևորելով ընտանիքի ինստիտուտի դերն ու նշանակությունը հայերիս համար՝ ջերմորեն շնորհավորում եմ Ընտանիքի օրվա կապակցությամբ, մաղթում, որ...