Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

56 հաստատված սուբվենցիոն ծրագրեր Կոտայքի մարզից. ամբողջական ցանկ

02.08.2019

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի վերջին նիստում Կոտայքի մարզից ներկայացված ծրագրային հայտերից հաստատվել են ևս 17-ը. արդյունքում հաստատված ծրագրերի ընդհանուր քանակը 56-ն է:

Հիշեցնենք, որ ի սկզբանե, Կոտայքի մարզից ներկայացվել էր 72 ծրագիր (16-ը, տարբեր օբյեկտիվ պատճառներով և կատարման անհնարինությունից ելնելով, հետաձգվել են մինչև հաջորդ տարվա առաջին կիսամյակ):

56 հաստատված ծրագիր, որից 3-ի (Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի թվային հետազոտության սենյակի կառուցում և սանհանգույցների վերանորոգում, Բալահովիտ համայնքի ճանապարհների բարեկարգում, Կամարիսի ոռոգման ջրի խորքային հորի կառուցում) շինարարական աշխատանքներն ավարտվել են:

9 ծրագրի (Զովունիի խմելու ջրագիծ, Հատիսի խմելու ջրի մայր ջրատար, Նոր Գյուղի կոյուղի, Գեղաշենի խմելու ջրի ջրագիծ, Արզնիի Գետաշեն թաղամասի ճանապարհ, կենտրոնական փողոց և մշակույթի տուն, Պտղնիի ճանապարհներ, Աղավնաձորի մանկապարտեզ) շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, 6 ծրագրի իրականացման համար կնքվել են պայմանագրեր, 6 ծրագիր գտնվում է պայմանագրի կնքման փուլում, 7 ծրագրի համար հայտարարվել է մրցույթ, 8 ծրագիր` գնումների գործընթացի կազմակերպման փուլում է, իսկ վերջին հաստատված 17 ծրագրերի գնման գործընթացները դեռ չեն սկսվել:

56 հաստատված ծրագրերով նախատեսվում է.

✔10 մանկապարտեզների շենքերի կառուցում և հիմնանորոգում,որոնցից Արամուսի մանկապարտեզի շենքի կառուցում (ծրագրի արժեքը՝ 200.000.000 դր), Վերին Պտղնիում մանկապարտեզի շենքի կառուցում (ծրագրի արժեքը՝ 96.962.810 դր.), Ակունք համայնքում (Նոր Գյուղ, մանկապարտեզի շենքի հիմնանորոգում, ծրագրի արժեքը՝ 205.722.660 դր, Կապուտան, մանկապարտեզի շենքի վերակառուցում, ծրագրի արժեքը՝ 31.336.090 դր), Եղվարդում (Թիվ 2 մսուր-մանկապարտեզի վերանորոգում, ծրագրի արժեքը՝ 160.583.340 դր, Զորավանի մանկապարտեզի հիմնանորոգում, ծրագրի արժեքը՝ 87.898.580 դր), Գողթ համայնքի մանկապարտեզի շենքի ամրացում և վերակառուցում (ծրագրի արժեքը՝ 30.000.000 դր):

✔Ճանապարհների բարեկարգում և ասֆալտապատում 20 համայնքներում, որոնցից երկուսը՝ Նոր Երզնկայում (Ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում, ծրագրի արժեքը՝15.410.950 դր, ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում, ծրագրի արժեքը՝ 113.253.550 դր ), երկուսը՝ Արգելում (Ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում, ծրագրի արժեքը՝20.931.270 դր, համայնքի փողոցների հիմնանորոգում, մայթերի լայնացում, ծրագրի արժեքը՝ 140.423.240 դր ), երկուսը՝ Արզնիում (Գետաշեն թաղամաս, ծրագրի արժեքը՝ 56.131.000 դր, կենտրոնական փողոցի մայթերի և ա/բ ծածկի կառուցում, ծրագրի արժեքը՝ 20.931.270 դր ):

✔Թաղամասերի և համայնքների գազաֆիկացում՝ Գետարգել ( ծրագրի արժեքը՝ 11.652.240 դր), Ակունք (Սևաբերդ բնակավայր, ծրագրի արժեքը՝ 57.222.710 դր), Նոր Երզնկա (նոր թաղամասի գազաֆիկացում, ծրագրի արժեքը՝ 27.023.100 դր):
✔Մշակույթի կենտրոնի շենքերի կառուցում և հիմնանորոգում, մարզադահլիճի հիմնանորոգում 5 համայնքներում՝ Պռոշյան (ծրագրի արժեքը՝ 30.000.000 դր), Ծաղկաձոր (ծրագրի արժեքը՝ 114.075.690 դր), Գետամեջ (ծրագրի արժեքը՝ 14.638.560 դր), Նոր Հաճն (մարզադահլիճ, ծրագրի արժեքը՝ 48.336.120 դր), Հացավան (ծրագրի արժեքը՝ 16.000.000 դր):

✔Արտաքին լուսավորության ցանցի վերականգնում և գիշերային լուսավորության անցկացում 3 համայնքներում՝ Կամարիս (ծրագրի արժեքը՝ 12.956.007 դր.), Նոր Արտամետ (ծրագրի արժեքը՝ 25.221.820 դր), Քանաքեռավան (ծրագրի արժեքը՝ 10.720.096 դր):

✔Խմելու ջրի ջրագծերի կառուցում, ոռոգման ջրի խորքային հորի հորատում 10 համայնքներում, որից Եղվարդում (Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցում, ծրագրի արժեքը՝ 48.958.000 դր), Ակունքում (Հատիսի խմելու ջրի մայր ջրատարի հիմնանորոգում, ծրագրի արժեքը՝ 34.985.950 դր, Նոր Գյուղի կոյուղու արտաքին ցանցի հիմնանորոգում, ծրագրի արժեքը՝ 18.335.000 դր, 2-րդ փողոցի խմելու ջրի ջրագծի կառուցում, ծրագրի արժեքը՝ 8.230.180 դր ), երկուսը՝ Ջրվեժում (Զովքի խորքային հորի վերակառուցում, ծրագրի արժեքը՝ 10.000.000 դր, Ձորաղբյուրի խմելու ջրի ջրագծի կառուցում-ծրագրի արժեքը՝ 73.758.460 դր):

✔Առանձին ծրագրերով նախատեսված է նաև Ակունքի Հատիսի վարչական շենքի վերանորոգում (ծրագրի արժեքը՝ 10.742.659 դր), Հրազդանի բազմաբնակարան շենքերի վերելակների նորոգում (ծրագրի արժեքը՝ 39.404.700 դր), Աբովյանի աղբատար մեքենաների և աղբարկղերի ձեռքբերում (ծրագրի արժեքը՝ 76.200.000 դր) և Վերին Պտղնիի մշակույթի տան շենքի ճաշարանի վերակառուցում (ծրագրի արժեքը՝ 53.885.840 դր):

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 13:16:00