Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հրավիրում ենք մասնակցելու «ՀՀ գյուղական մարզական խաղեր» մրցույթի մարզային փուլին

01.08.2019

«ՀՀ գյուղական մարզական խաղեր» միջոցառման կանոնակարգի համաձայն օգոստոսի 15-ին և 16-ին անց է կացվելու մարզային փուլի մրցաշարը, որի արդունքներով ձևավորվելու է մարզի հավաքական թիմ (7 տղա և 3 աղջիկ) :

Մրցաշարին կարող են մասնակցել մարզի գյուղական բնակավայրերի 18 և ավելի բարձր տարիքի տղաները և 16-ից բարձր տարիքի աղջիկները:

Նշենք, որ խաղերի կանոնակարգում ընդգրկված են հետևյալ մրցաձևերը

• Տղաներ՝ վազք 100 մետր, վազք 1000 մետր, ձգումներ պտտաձողից, թենիսի գնդակի նետում և հեռացատկ տեղից
• Աղջիկներ՝ վազք 50 մետր, վազք 500 մետր, ձեռքերի ծալում և ուղղում հենած դիրքից, թենիսի գնդակի նետում, և հեռացատկ տեղից:

Անհատական մրցաձևերում մրցանակային տեղեր գրաված մարզիկները կպարգևատրվեն դրամական մրցանակներով՝ 1-ին տեղ՝ 60 հազար դրամ, 2-րդ տեղ՝ 50 հազար դրամ, 3 –րդ տեղ ՝ 40 հազար դրամ:

Հնգամարտի ընդհանուր արդյունքով 1-ին տեղ գրաված մասնակիցը կպարգևատրվի 120 հազար դրամով, 2-րդ տեղ գրավածը՝ 100 հազար դրամով, 3 տեղ գրավածը՝ 70 հազար դրամով:

Հանրապետական եզրափակիչ փուլը անց է կացվելու սեպտեմբերի 3- ից 6-ը Վանաձորում:

Մարզային փուլի մասնակցության հայտերը կարող եք ներկայացնել մինչև սույն թվականի օգոստոսի 13-ը ներառյալ մարզպետարան ՝ kotayk-mshakuyt@mail.ru հասցեով, կամ համայնքապետարաններ:

Մարզական խաղերի կանոնակարգին կարող եք ծանոթանալ՝ անցնելով Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքի http://kotayk.mtad.am/files/docs/41848.pdf հղմամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-18 18:44:22