Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչությունը իրազեկում է

10.01.2024

 Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների ընթացքում, ինչպես նաև եղանակային պայմաններից ելնելով' ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հանձնարարականով 2023 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2024 թվականի հունվարի 8-ը Կոտայքի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից իրականացվել է ուժեղացված ծառայություն:

 Մարզի առավել վտանգավոր ավտոճանապարհներին իրականացվել են հերթապահություններ, որոնց ընթացքում օգնություն է ցուցաբերվել երթևեկության մասնակիցներին:

 Փոխհամագործակցելով պարեկային ծառայության և ճանապարհները սպասարկող կազմակերպությունների հետ' տրանսպորտային միջոցների արգելափակման դեպքերի սպասարկումն իրականացվել է առավել արդյունավետ և օպերատիվ:

 Նշված ժամանակահատվածում արձագանքվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 17 դեպքի, արգելափակումից դուրս է բերվել մոտ 20 տրանսպորտային միջոց, անվտանգ տարածքներ են տեղափոխվել շուրջ 40 քաղաքացիներ:

 Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչությունից: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22