Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ղեկավարները Կոտայքում ներկայացրել են ԲՈՒՀ-ի գործունեությունը

24.01.2024

 Ռազմական կրթության նկատմամբ դպրոցականների հետաքրքրությունը բարձրացնելու նպատակով Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արթուր Երոյանի հետ հանդիպում-քննարկում են իրականացրել Կոտայքի մարզի դպրոցների տնօրենների մասնակցությամբ:

 Հանդիպման նպատակն էր ներկայացնելու ԲՈՒՀ-ի գործունեությունը, ներդրված նոր ծրագրերը և քննարկելու քայլերը, որոնք կխթանեն ռազմական կրթության նկատմամբ գրավչության բարձրացմանը:

 Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արթուր Երոյանն իր խոսքում անդրադարձել է միջազգային համագործակցություններին, կուրսանտների, ինչպես նաև շրջանավարտների համար նախատեսված արտոնություններին:

 Ի դեպ, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան 2024 թվականի հունվարի 9-ից ընդգրկվել է Ռազմական ակադեմիաների միջազգային ասոցիացիայի կազմում:

 Ողջունելով ներկաներին՝ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդգծել է ռազմական կրթության կարևորությունը որպես առաջնահերթություն և տարածաշրջանային իրողություններով պայմանավորված` նաև անհրաժեշտություն, իսկ դպրոցականների մասնագիտական կողմնորոշման հարցում ցանկալի արդյունքներ արձանագրելու հարցում կարևորել է համատեղ աշխատանքը դպրոցների ղեկավարների հետ:

 Հանդիպման ընթացքում ներկաների կողմից հնչել են առաջարկներ, քննարկվել են նաև հետագա համագործակցության հետ կապված հարցեր, այդ թվում, հաճախակի դարձնել աշակերտների ճանաչողական այցերը ռազմական ակադեմիա` տեղում ծանոթանալու ԲՈՒՀ-ի պայմաններին և առաջարկվող արտոնություններին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22