Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Արզնիում կառուցվում է մշակույթի տուն և մարզադաշտ

Արզնիում կառուցվում է մշակույթի տուն և մարզադաշտ 20.12.2022

  Կառավարության 2022 թվականի սուբվենցիայի շրջանակում Կոտայքի մարզի Արզնի համայնքում 2 ծրագիր է կյանքի կոչվել՝  • Արզնի համայնքի մշակույթի տան և երկրորդ հարկի հանդիսությունների սրահի գույքի ձեռքբերում: Նշենք, որ համայնքի մշակույթի տան և երկրորդ հարկի հանդիսությունների սրահի կառուցման աշխատանքները մեկնարկել են դեռ 2021 թվականին՝ կրկին կառավարության սուբվննցիոն ծրագրի շրջանակում, աշխատանքները տեղափոխվել են և կավարտվեն մինչև 2023 թվականի մայիս:  • Մեկ այլ...

Տեղի է ունեցել ներքին աուդիտի կոմիտեի նիստ

Տեղի է ունեցել ներքին աուդիտի կոմիտեի նիստ 14.12.2022

 ՀՀ Կոտայքի  մարզպետարանում  մարզպետ Ահարոն Սահակյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել 2022 թվականի ընթացքում ներքին աուդիտի ենթակա միավորներում անցկացված աուդիտի ամփոփման վերաբերյալ նիստ մարզպետարանի գլխավոր քարտուղար Լևոն Պետրոսյանի, համապատասխան ոլորտները համակարգող ստորաբաժանումների ղեկավարների, աուդիտի ենթակա միավորների ղեկավարների, Կոտայքի մարզպետարանի հետ կնքած պայմանագրով ներքին աուդիտի ծառայություններ մատուցող ընկերության ներկայացուցչի մասնակցությամբ:...

Հայրենասիրությունը սկսվում է դպրոցից

Հայրենասիրությունը սկսվում է դպրոցից 14.12.2022

 Տեղի է ունեցել Ակունքի միջնակարգ դպրոցի նորակառույց ռազմամարզական ավանի բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա էին Կոտայքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Մարի Հովակիմյանը, Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը, խաղաղապահ բրիգադի ուսումնական կենտրոնի հրամանատարի տեղակալ Ս. Աբրահամյանը, զինղեկներ, ուսուցիչներ, աշակերտներ, հյուրեր:  Ռազմամարզական  ավանի  շինարարությունը  մեկնարկել  էր երեք ամիս առաջ. աշխատանքներն իրականացվել...

Մարզկենտրոն Հրազդանում 2022 թվականին  հաստատված 7 սուբվենցիոն ծրագիր՝ շուրջ 2 մլրդ. դրամ արժեքով

Մարզկենտրոն Հրազդանում 2022 թվականին հաստատված 7 սուբվենցիոն ծրագիր՝ շուրջ 2 մլրդ. դրամ արժեքով 13.12.2022

✔ Խոշոր ծրագիր է իրականացվում Հրազդան համայնքի 3200 բնակիչ ունեցող Լեռնանիստ բնակավայրում. արդիականացվում է խմելու ջրի համակարգը: Սուբվենցիայի շրջանակում կառավարություն- համայնք՝ 70%-30% համաֆինանսավորմամբ անց է կացվում 22 կմ երկարությամբ ջրագիծ: Ծրագրի արժեքը 380 մլն. դրամ է. աշխատանքները նախատեսված է ավարտել մինչև տարեվերջ: ✔ Հրազդանի երեք մանկապարտեզներ՝ թիվ 11, թիվ 6 և թիվ 8, հիմնանորոգվում են. աշխատանքները առաջիկայում կմեկնարկեն: Եվս երկու մանկապարտեզներում՝ թիվ 4 և թիվ 15,...

Կոտայքի մարզում ճանապարհներն անցանելի են

Կոտայքի մարզում ճանապարհներն անցանելի են 13.12.2022

 Այսօր  առավոտյան  ժամը 11:00-ի  դրությամբ Կոտայքի մարզային նշանակության ավտոճանապարհները բաց են ու անցանելի:  Մարզը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների   կողմից ճանապարհներին պարբերաբար իրականացվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:  Անցանելի  են  նաև մարզով  անցնող  միջպետական նշանակության Երևան-Սևան մայրուղին, ինչպես նաև հանրապետական նշանակության մյուս ճանապարհահատվածները:  Վթարներից, ...

Աշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետարանում

Աշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետարանում 12.12.2022

 Աշխատանքային երկուշաբթին մարզպետարանում մեկնարկել է խորհրդակցությամբ: Անդրադարձ է կատարվել նախորդ խորհրդակցությանը տրված հանձանարականներին: Օրակարգում՝  Կրթություն. Կառավարության՝ անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրերով մարզային ենթակայության՝ Բջնիի, Կարենիսի և Արտավազի դպրոցներում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքն է. մարզպետին ներկայացվել է, որ բոլոր երեք դպրոցներում աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետներում՝ մինչև տարեվերջ:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36