Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցությանը

30.01.2024

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը, որի ընթացքում ներկայացվել է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը:

 Հանդիպմանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլին, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ:

 Թոբիաս Քայելը մանրամասներ է ներկայացրել «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախագծահետազոտական աշխատանքների, շահագրգիռ կողմերի հետ քննարկումների վերաբերյալ և նշել, որ արդյունքում վերահաստատվել է «Ակադեմիական քաղաք»-ի տեսլականը: Նա նշել է, որ մինչև այս տարվա երկրորդ կիսամյակ հիմնական հայեցակարգը պատրաստ կլինի և ընդգծել, որ հարակից գործընթացներն արդեն իսկ կարելի է սկսել:

 Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են ճարտարագիտական ենթակառուցվածքներին, ճանապարհային ցանցին, լանդշաֆտին վերաբերող հարցերը: Ներկայացվել են թեմային առնչվող առաջարկություններ և դիտարկումներ:

 Քննարկման արդյունքում վարչապետը կոնկրետ հանձնարարականներ է տվել՝ «Ակադեմիական քաղաք»-ի ենթակառուցվածքների ստեղծման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 18:51:28