Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետն ընդունել է Թեհրանում միջազգային թատերական փառատոնին մասնակցած Աբովյանի դրամատիկական թատրոնի դերասաններին

07.02.2024

 Մարզի մշակութային ու թատերական ոլորտը Կոտայքի մարզպետի աշխատակազմի և մարզպետ Ահարոն Սահակյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում է, իսկ ոլորտի ներկայացուցիչների հետ շփումները պարբերական բնույթ են կրում՝ նպատակ ունենալով խոշորացույցի ներքո պահել ոլորտի խնդիրները, առաջնահերթություններն ու մարտահրավերներ:

 Այս համատեքստում մարզպետ Ահարոն Սահակյանը նախօրեին ընդունել է Աբովյանի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանին և թատրոնի դերասաններին, ովքեր վերջերս են վերադարձել Իրանի Թեհրան քաղաքում կայացած «Ֆադջր» միջազգանին փառատոնից:

 Հանդիպման ընթացքում վերջիններս կիսվել են փառատոնից ստացած տպավորություններով, խոսել փառատոնի շրջանակում անցկացրած վարպետության դասերի, հյուրախաղերի, միջազգային փորձի մասին:

 Մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել զրուցակիցներին միջազգային թատերական փառատոնին մարզը ներկայացնելու համար՝ պատրաստակամություն հայտնելով այսուհետ ևս աջակցելու, որպեսզի մեր մարզի դերասանները կարողանան մեկնել և հայկական թատրոնը ներկայացնել միջազգային հարթակներում:

«Աբովյանի դրամատիկական թատրոնի վերանորոգումն ընդգրկված է կառավարության սուբվենցիոն ծրագրում, և շուտով Աբովյանը կունենա վերանորոգված և բարեկարգ պայմաններով թատրոնի շենք, բայց մինչ այդ մենք ինչպես Աբովյանի դրամատիկական թատրոնի, այնպես էլ մարզի բոլոր թատրոնների, մշակութային կենտրոնների, թատերական և մշակութային խմբակների կողքին ենք և իրենց հետ միասին անելու ենք առավելագույնը, որպեսզի մեր մարզում պահպանենք մշակութային ու թատերական կոլորիտը, իսկ ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն ունենան բեմադրելու այնպիսի ներկայացումներ, որոնք մրցակցային կլինեն և կապահովեն լեփ-լեցուն դահլիճներ»,- հանդիպման ավարտին նշել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16