Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Առինջ համայնքի 27-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները մոտենում են ավարտին

Առինջ համայնքի 27-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները մոտենում են ավարտին 29.08.2019

Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող Կոտայքի մարզի Առինջ համայնքի 27-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները մոտենում են ավարտին: Ինչպես նշված, այնպես էլ համայնքի կենտրոնական և երկրորդական մի շարք (1-ին, 3-րդ փողոցի 1-ին փակուղի, 3-րդ փողոցի 1-ին փակուղու միացումը 1-ին փողոցին, Ա. Մնացականյան, 7-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ, 15-րդ, 25-րդ և 27-րդ) փողոցների ճանապարհահատվածներ նախատեսված է կապիտալ հիմնանորոգել...

Կոտայքի մարզի 4 մարզադպրոցների  կտրամադրվի   նոր մարզագույք

Կոտայքի մարզի 4 մարզադպրոցների կտրամադրվի նոր մարզագույք 29.08.2019

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 523 միլիոն 400 հազար դրամ գումար հատկացնելու մասին որոշումը, ինչի արդյունքում ամբողջությամբ նոր մարզագույք կտրամադրվի 55 մանկապատանեկան մարզադպրոցների, 330 ուսումնական հաստատությունների ու 2 մարզական ֆեդերացիաների։ Այս գումարից միայն 200 միլիոն դրամը նախատեսված է մանկապատանեկան մարզադպրոցների ու ֆեդերացիաների համար մասնագիտացված բարձրորակ մարզագույք հատկացնելու համար։ Կոտայքի մարզից...

Զովունի բնակավայրի ճանապարհներին տեղադրվել են արհեստական խոչընդոտներ և արվել գծանշումներ

Զովունի բնակավայրի ճանապարհներին տեղադրվել են արհեստական խոչընդոտներ և արվել գծանշումներ 28.08.2019

Եղվարդ-Երևան հանրապետական նշանակության ճանապարհի Զովունի բնակավայրի հատվածում տեղադրվել են արհեստական խոչընդոտներ և գծանշվել են հետիոտնի համար նախատեսված հատվածներ: Զովունու վարչական շրջանից հայտնում են, որ վերոնշյալ հատվածն այլևս անվտանգ է և՛ հետիոտնի, և՛ վարորդների համար: Այդուհանդերձ, վարորդներին հորդորում ենք պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, իսկ հետիոտնին հիշեցնում՝ փողոցն անցնել միմիայն թույլատրելի հատվածով:  

Հրազդանի Դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի կունենա «Արև, Սարեր ու Սեր» ֆիլմի պրեմիերան

Հրազդանի Դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի կունենա «Արև, Սարեր ու Սեր» ֆիլմի պրեմիերան 28.08.2019

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:00-ին Հրազդանի Դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի կունենա «Արև, Սարեր ու Սեր» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի ռեժիսորներն են Միքայել Պողոսյանն ու Գարիկ Մաշկարյանը: Գլխավոր դերերում հանդես են գալիս Միքայել Պողոսյանն ու Ելենա Պոլյանսկայան: Ֆիլմը պատմում է մոսկվացի մի աղջկա մասին , ով պատահաբար իմանում է Հայաստանում ապրող իր նկարիչ հոր մասին և որոշում է գալ ու վրեժխնդիր լինել նրանից, քանի որ վերջինս ժամանակին լքել է իր մորն ու իրեն: Ցուցադրումից առաջ...

Ծաղկաձորում անցկացվել է «Համայնքը ԵՍ եմ» համայնքային երիտասարդ առաջնորդների 6-րդ ճամբարը

Ծաղկաձորում անցկացվել է «Համայնքը ԵՍ եմ» համայնքային երիտասարդ առաջնորդների 6-րդ ճամբարը 27.08.2019

Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում սույն թվականի օգոստոսի 16-22-ը կայացել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Համայնքը ԵՍ եմ» համայնքային երիտասարդ առաջնորդների 6-րդ ճամբարը, որին մասնակցել են ՀՀ 8 մարզերը և Երևանը ներկայացնող 35 երիտասարդներ: Ճամբարի առաջին օրը մասնակիցները հյուրընկալել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանին, ով ներկայացրել է ՀՀ վարչատարածքային...

Եվս մեկ սուբվենցիոն ծրագրով Նոր Երզնկա համայնքում հիմնանորոգվում են ճանապարհներ

Եվս մեկ սուբվենցիոն ծրագրով Նոր Երզնկա համայնքում հիմնանորոգվում են ճանապարհներ 27.08.2019

Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ևս մեկ ծրագրով Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքում հիմնանորոգվում և մասնակի նորոգվում են ներհամայնքային ճանապարհներ (2937ք/մ): Համայնքապետարանից հայտնեցին, որ մասնակի նորոգվում է 6-րդ փողոցի ճանապարհը, իսկ կապիտալ հիմնանորոգվում են համայնքի 20-րդ, 21-րդ, 22-րդ փողոցների ճանապարհահատվածները: Շահած պայմանագրի արժեքը 20.229.600 դրամ է, որից 9.103.600 դրամը (45 %) պետական բյուջեի աջակցության չափն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18