Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Բարեկարգման աշխատանքներ են իրականացվում Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում

Բարեկարգման աշխատանքներ են իրականացվում Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում 26.08.2019

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ մարզի ուսումնական հաստատություններում բարեկարգման և հարդարման տարբեր աշխատանքներ են ընթանում: Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցից տեղեկանում ենք, որ վերանորոգվել են դպրոցի տանիքի ետնամասի հատվածը, ինչպես նաև տեխնոլոգիայի դասասենյակը։ Իսկ դպրոց- համայնք համագործակցության արդյունքում համայնքապետարանի աջակցությամբ երեսպատվել է դպրոցի մուտքի պատը և վերանորոգվել տանիքի դիմահայաց հատվածը։  

Մարզի դպրոցները նախապատրաստվում են նոր ուսումնական տարվան

Մարզի դպրոցները նախապատրաստվում են նոր ուսումնական տարվան 26.08.2019

Մեկ շաբաթից հանրապետության կրթական հաստատություններում մեկնարկելու է նոր ուսումնական տարին: Չնայած սեպտեմբերի 1-ը կիրակի է և ոչ աշխատանքային օր, սակայն մարզի բոլոր ուսումնական հաստատություններում տոնական միջոցառումներ կանցկացվեն և հավուր պատշաճի կնշվի Գիտելիքի, դպրության տոնը: Այս մասին հայտնել է մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Կարեն Հունանյանը: Նա նաև նշել է, որ Կոտայքի մարզի դպրոցներում այս օրերին իրականացվում են նախապատրաստական բուռն...

Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում հիմնանորոգվում է կոյուղու արտաքին ցանցը և դպրոցի ցանկապատն ու նախամուտքի տանիքը

Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում հիմնանորոգվում է կոյուղու արտաքին ցանցը և դպրոցի ցանկապատն ու նախամուտքի տանիքը 26.08.2019

Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով կոյուղու արտաքին ցանցի հիմնանորոգման աշխատանքեր են իրականացվում Կոտայքի մարզի Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում: Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիայի շրջանակներում կառուցվում են Նոր Գյուղի երկու փողոցների կոյուղագծերը: Շահած պայմանագրի արժեքը 14.700.000 դրամ է, որից 8.085.000 դրամը (55%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է 6.615.000 դրամը (45%)՝ համայնքի: Համայնքապետարանից տեղեկանում ենք, որ...

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է 23.08.2019

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար պետական տուրքի պարտավորություններ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց տեղեկացնում է, որ սույն թվականի հուլիսի 11-ին ուժի մեջ է մտել «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման...

Բյուրեղավանում ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներն ընթացքի մեջ են

Բյուրեղավանում ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներն ընթացքի մեջ են 23.08.2019

Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով ներհամայնքային ճանապարհների նորոգման աշխատանքներ են իրականացվում նաև Բյուրեղավան համայնքում: Ծրագրով նախատեսված է Բյուրեղավանի Հայրենադարձ թաղամասի, 1-ին թաղամասի, մշակույթի տան հարակից ճանապարհների, Վազգեն Սարգսյան, Սամվել Վարդանյան փողոցների մայթերի, Վազգեն Սարգսյան փողոցի՝ 20-րդ շենքից մինչև ուսումնարանի տարածքի ասֆալտապատում և զբոսայգու հետիոտնային ճանապարհների հիմնանորոգում: Բյուրեղավանի համայնքապետարանից հայտնում են, որ աշխատանքներն...

Նոր Գեղի ու Չարենցավան համայնքներում կանգառներ ու նստարաններ են տեղադրվել

Նոր Գեղի ու Չարենցավան համայնքներում կանգառներ ու նստարաններ են տեղադրվել 23.08.2019

Նոր Գեղիի համայնքապետարանից հայտնում են, որ «Նոր Գեղի, նոր կանգառ» ծրագրի շրջանակներում համայնքի փողոցներից ևս մեկում տեղադրվել է նոր կանգառ: Համայնքապետարանը միաժամանակ տեղեկացնում է, որ վերոնշյալ ծրագրի շրջանակներում նախորդ ամիսների ընթացքում արդեն տեղադրվել են թվով 5 կանգառներ: Իսկ ահա Չարենցավանի համայնքապետարանը ձեռք է բերել նոր նստարաններ, որոնք արդեն տեղադրվում են համայնքի տարբեր հատվածներում։  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18