Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ.Կոտայքի մարզպետի բողոքը ՀՀ Վերաքննիչ Վարչական դատարանը վարույթ է ընդունել

30.12.2019

 Կոտայքի մարզպետը 2019 թվականի հոկտեմբերի 22-ին հայցադիմում էր ներկայացրել ՀՀ Վարչական դատարան ընդդեմ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի՝ 2019 թվականի հոկտեմբերի 7-ի ավագանու հերթական նիստի թիվ 10 արձանագրությունը (Քասախ համայնքի ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին) անվավեր ճանաչելու պահանջի մասին:

 ՀՀ Վարչական դատարանը հայցադիմումը վարույթ չի ընդունել և 2019 թվականի հոկտեմբերի 30-ին հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում էր կայացրել:

 Կոտայքի մարզպետը նշված որոշման դեմ բողոք է ներկայացրել ՀՀ Վերաքննիչ Վարչական դատարան:

 ՀՀ Վերաքննիչ Վարչական դատարանը 2019 թվականի նոյեմբերի 22-ին որոշում է կայացրել ՀՀ Վարչական դատարանի՝ «Հայցադիմումը վերադարձնելու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 30-ի որոշման դեմ մարզպետի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 17:41:31