Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Տեղի է ունեցել Կոտայքի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

26.12.2019

Մարզպետարանում այսօր տեղի է ունեցել Կոտայքի մարզային զորակոչային հանձնաժողովի՝ 2019 թվականի ձմեռային զորակոչի առաջին նիստը, որը վարում էր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ով նաև զորակոչային հանձնաժողովի նախագահն է:

 Նիստին ներկա էին հանձնաժողովի կազմի բոլոր անդամները՝ ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Ս.Քոչարյանը, Կոտայքի մարզային ոստիկանության Աբովյանի բաժնի պետ, գնդապետ Հ.Շերոյանը, Կոտայքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Ա.Բաղրամյանը, մարզպետի խորհրդական Արտավազդ Բարսեղյանը, մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Հ.Ալեքսանյանը, վարչության մասնագետները, զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Հ.Մովսիսյանը:

Օրակարգի առաջին հարցի մասին զեկույցով հանդես է եկել մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Հ.Ալեքսանյանը:

 Օրակարգի երկրորդ կետի՝ 2019 թվականի ձմեռային զորակոչի նախապատրաստման, անցկացման և ընթացքի մասին զեկույցով հանդես է եկել Կոտայքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Ա.Բաղրամյանը: Նրա հավաստմամբ, զորակոչը բնականոն ընթանում է և որևէ լուրջ խնդիր չկա:

 Այս հարցի հետ կապված՝ մարզպետը և մարզի զինվորական կոմիսարը կարևորել են զինվորական կոմիսարիատի հետ համայնքների ղեկավարների համագործակցությունը՝ ընթացիկ զորակոչը հավուր պատշաճի իրականացնելու համար:

 Օրակարգի երրորդ կետի մասին զեկուցել է ՀԳՄ ՏՍԳ համակարգման բաժնի պետ Ա.Հակոբյանը. օրակարգով նախատեսված էր շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից մի շարք քաղաքացիների տարկետման և ազատման իրավունքից օգտվելու վերաբերյալ անձնական գործերը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57