Նորություններ
Լրահոս
Տեղեկացում Չարենցավանի համայնքապետարանից 20.08.2019
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ., ՀՕ-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ-ի N1325-Ն որոշմամբ սահմանված կարգով /առաջին փուլ/ Կոտայքի մարզի Չարենցավանի համայնքապետարանի շենքում ս/թ օգոստոսի 30-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա Չարենցավան քաղաքի Դեմիրճյան հրապարակ 3-3/1 հասցեում նախատեսվող հանդիսությունների սրահի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումը:...
Իրազեկում են մարզի համայնքները 20.08.2019
ՀՀ ոստիկանության զորքերում առկա են շարքային պայմանագրային զինծառայողների թափուր հաստիքներ։ Ծառայության պայմաններին մանրամասն ծանոթանալու համար կարող եք դիմել ՀՀ ոստիկանության զորքերի կադրերի բաժին։ Հասցեն՝ ՀՀ, ք․ Երևան, Դավթաշեն 2-րդ թաղամաս, 62/26, հեռախոս՝ 010 37-03-28։
Գետամեջ համայնքում նորոգվում են ներհամայնքային ճանապարհներ 19.08.2019
Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Գետամեջ համայնքում իրականացվում են ներհամայնքային ճանապարհների նորոգման աշխատանքներ: Սուբվենցիայի շրջանակում մասնակի նորոգվում են համայնքի առաջին, երկրորդ և չորրորդ փողոցների ճանապարհահատվածները: Ծրագրով ընտրվել են առավել վատ վիճակում գտնվող փողոցները: Շահած պայմանագրի արժեքը 13.116.000 դրամ է, որից 5.902.200 դրամը (45 %) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 7.213.800 դրամը (55 %)՝ համայնքի: Աշխատանքների մեծ...
Կոտայքի մարզպետը ամփոփել է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի ներդրումային համաժողովը» 19.08.2019
Մի քանի ամիս շարունակ պատրաստվելով «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի ներդրումային համաժողովին» ՝ կազմակերպչական թիմը փորձել է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Կոտայքի մարզը ներկայանա իր ամբողջ հմայքով ու տնտեսական ներուժով: Ամփոփելով «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի ներդրումային համաժողովը»՝ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ընդգծել է, որ արվել է առավելագույնը՝ հարմարավետ հարթակներ ստեղծելու թե՛ էքսպո-ցուցահանդեսի մասնակիցների, թե՛ իրենց հաջողակ պատմություններով կիսվողների,...
Օծվել է Բյուրեղավանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու Խաչը 19.08.2019
Բյուրեղավանում նոր կառուցվող սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու տարածքում ամեն տարի Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը, նշվում է մեծ տոնակատարությամբ: Օգոստոսի 18-ին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին Կոտայքի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ձեռամբ օծվել է նոր կառուցվող եկեղեցու ճարտարապետական մաս կազմող խաչը: Բյուրեղավանի համայնքապետարանի տեղեկատվական հարթակներից տեղեկանում ենք, որ արարողությունը ուղեկցվել է հոգևոր ազգագրական, ժողովրդական երգ ու...
Մեկնարկել է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովը 17.08.2019
Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովը: Համաժողովին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, մարզպետներ, պետական այրեր, տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ, օտարերկրյա ներդրողներ և շահագրգիռ այլ անձինք: Համաժողովին զուգահեռ անց է կացվում տեղական արտադրանքի էքսպո-ցուցահանդես: Հիշեցնենք, որ «Իմ քայլը...