Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր մարզպետարանում ընդունել է Պռոշյան համայնքի Պետրոս Ղևոնդյանի և Քասախ համայնքի N1 միջնակարգ դպրոցների 10-ը աշակերտների, ովքեր նոյեմբերի 14-ին Երևանի պետական համալսարանի հրաձգարանում անցկացված Հայաստանի մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա մարզական միջոցառման ծրագրով անցկացվող հրաձգության մրցումներին զբաղեցրել են երկրորդ տեղը: Նշենք, որ մեր մարզի հավաքական թիմն իր արդյունքով զիջել է միայն...

Չարենցավանի քաղաքային զբոսայգին համայնքին վերադարձնելու գործընթաց է մեկնարկել 27.11.2019
2005թ.-ին Չարենցավանի քաղաքային զբոսայգին վարձակալության պայմանագրով 25 տարի ժամկետով հանձնվել է «ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ-ԲՀ» ՍՊ ընկերությանը, որը պայմանագրով իրեն վերապահված պարտավորությունները չի կատարել, ինչի արդյունքում զբոսայգին մատնվել է անուշադրության և գտնվել է անբարեկարգ վիճակում: Կոտայքի մարզպետի հորդորով Չարենցավանի համայնքապետարանը դիմել է տնտեսվարողին՝ առաջարկելով վարձակալության պայմանագիրը լուծել, որից հետո համայնքապետարանը սեփական միջոցներով պատրաստակամություն է...

Կամարիսում ճանապարհներ են ասֆալտապատվել 26.11.2019
Կամարիսի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ պետական ծրագրի շրջանակներում համայնքի 7-րդ փողոցում իրականացված ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են: Շուրջ 2 ամիս տևած աշխատանքների արդյունքում փողոցը դարձել է ավելի բարեկարգ ու անցանելի:

Համայնքի զարգացմանը և շրջակա միջավայրի պահպանությանը միտված աշխատանքներ Նոր Գեղի համայնքում 26.11.2019
Նոր Գեղի համայնքում տեղի է ունեցել ծառատունկ բնակիչների և զինվորների մասնակցությամբ: Շուրջ 300 ծառ է տնկվել Լուսակերտի զորամասի հարակից տարածքում։ Նոր Գեղիի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ համայնքի զարգացմանն ու շրջակա միջավայրի պահպանությանը միտված համանման նախաձեռնությունները լինելու են շարունակական: Մեկ այլ՝ համայնքապետարան-բնակիչ համագործակցության արդյունքում Նոր Գեղիի Երկրապահների և Ա. Խաչատրյան փողոցներում 440 մ երկարությամբ նոր կոյուղագիծ է...

Բյուրեղավանում գործելու է քաղաքացիների սպասարկման գրասենյակ 26.11.2019
Բյուրեղավանի համայնքապետարանի առաջին հարկում բացվելու է քաղաքացիների սպասարկման գրասենյակ: Այս պահին իրականացվում են գրքասենյակի հիմնանորոգման աշխատանքները, ինչը հետագայում ծառայելու է բնակչությանը: Քաղաքացիների սպասարկման գրասենյակը հիմնվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության...

Չարենցավանի մարզադպրոցը համալրվել է նոր մարզագույքով 25.11.2019
Չարենցավանի «Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը ստացել է ԿԳՄՍ նախարարության կողմից հատկացված մարզագույքի մի մասը։ Ամբողջովին նորակառույց մարզադպրոցի շինարարությունն ավարտվել է անցյալ տարի, ֆինանսավորել է ՀՀ Կառավարությունը՝ 1 մլրդ 100 մլն դրամի չափով: Մարզադպրոցն ունի երեք ընդարձակ մարզադահլիճներ, օդափոխիչ համակարգ և լուսավորություն: Գույքի և կահավորման հարցը լուծելու նպատակով շուրջ 30 մլն դրամի հայտ էր ներկայացվել Կառավարություն:...


