Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել մարզի մի շարք համայնքներում

13.12.2019

 ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից 2019 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում Կոտայքի մարզի Գառնի, Մեղրաձոր, Չարենցավան, Ակունք, Արամուս և Գողթ համայնքներում հողային հարաբերությունների և քաղաքաշինական գործունեությանն առնչվող հարցերի, ինչպես նաև ՀՀ հողային օրենսդրության պահանջներին դրանց համապատասխանության ուսումնասիրման նպատակով իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ և թերություններ:

 Տեսչական մարմնի ղեկավարը Կոտայքի մարզպետին միջնորդություն է ներկայացրել նշված համայնքների պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու համար՝ միաժամանակ պարտավորեցնելով խախտումները վերացնել ողջամիտ ժամկետներում:

Մարզպետի կողմից նշված համայնքների ղեկավարներին, այնուամենայնիվ, առաջարկվել է պարզաբանումներ և առարկություններ ներկայացնել արձանագրված խախտումների վերաբերյալ:

 Մարզպետարանը տեսչական մարմնին է ներկայացրել որոշ համայնքների ղեկավարների առարկությունները, որոնք քննարկվել են տեսչական մարմնում, որոշ հարցերի վերաբերյալ տրվել են պարզաբանումներ:

 Հիմք ընդունելով քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների արդյունքները՝ մարզպետին առաջարկվել է վարչական տույժի ենթարկել Մեղրաձոր, Չարենցավան, Ակունք և Գողթ համայնքների ղեկավարներին, իսկ Գառնի և Արամուս համայնքների ղեկավարները մարզային հողային պետական տեսչության կողմից իրականացված ստուգումների արդյունքներով նույն խախտումների համար արդեն իսկ ենթարկվել էին վարչական տույժի:

 Այս առնչությամբ մարզպետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ համայնքների ղեկավարները իրենց լիազորություններն իրացնելիս պետք է առաջնորդվեն բացառապես հանրային և համայնքային շահով և գործեն միմիայն օրենքի և օրինականության դաշտում՝ բացառելով որևէ բացթողում ու խախտում, որը կվնասի համայնքին ու համայնքային բյուջեն:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-22 16:32:41