Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը շնորհավորել է ձմեռային զորակոչի կապակցությամբ

16.12.2019

Ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ այսօր Աբովյանի սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունեցել շուրջ 32 նորակոչիկների օրհնության արարողություն, որին մասնակցել է նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Դիմելով նորակոչիկներին՝ մարզպետը, մասնավորապես նշել է,

«Ես ցանկանում եմ, որ յուրաքանչյուր երիտասարդ Ազգային բանակ զորակոչվելով՝ իր մեջ այդ խորհուրդը կրի ու կամավորականության սկզբունքով զորակոչվի:

Թեև մեր երկրում ժամկետային զինծառայությունը ամրագրված է որպես պարտադիր, բայց եթե դուք ձեր մեջ կրեք վճռականություն, չափահաս կյանքի այս շքամուտքին գտնեք ձեր մեջ տղամարդուն բնորոշ պատրաստակամություն, շատ ավելի գիտակցված և արժանապատիվ կծառայեք:

Իսկ ես կառավարության անունից ուզում եմ ձեզ երաշխավորել, որ մի քանի տարի առաջվա իրավիճակները, որ ունեինք բանակում, այսօր լիովին այլ է՝ թե՛ մրցունակության, թե՛ կառավարման, թե՛ սպայակազմի վերաբերմունքի, սեփական պարտականությունները գիտակցելու և թե՛ ժամկետային զինծառայողներին կառավարելու առումով»,-ասել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ այսօրվանից հանրապետության տարածքում մեկնարկել է ձմեռային զորակոչը:

«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշման համաձայն զինված ուժերի համալրումը կիրականացվի 2019 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22