Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Նոր մանկապարտեզներ բազմաթիվ համայնքներում

Նոր մանկապարտեզներ բազմաթիվ համայնքներում 10.09.2019

   Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցի շրջանակում մարզի Գեղաշեն, Արամուս և Մայակովսկի համայնքներում էր: Այս համայնքներից երկուսը (Գեղաշեն և Արամուս) համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019թ-ի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կունենան նոր մանկապարտեզներ, իսկ Մայակովսկի համայնքի մանկապարտեզը վերանորոգվում է Առաջնահերթ լուծում պահանջող ծրագրով:  Մարզպետի առաջին կանգառը Գեղաշեն համայնքում էր, որտեղ սուբվենցիոն ծրագրի...

Կոտայքի մարզպետը Կամարիս համայնքում հետևել է սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին

Կոտայքի մարզպետը Կամարիս համայնքում հետևել է սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին 10.09.2019

  Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցի շրջանակում Կամարիս համայնքում էր:  Այստեղ համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով նախատեսված է իրականացնել 3 ծրագիր:  Ներկայումս համայնքում կառուցվում է խորքային հոր, որի շնորհիվ համայնքում շուտով շուրջօրյա ջրամատակարարում կլինի, ինչպես նաև ընթանում են խմելու ջրի 1.2 կմ երկարությամբ ջրագծի կառուցման աշխատանքներ (շահած պայմամագրի արժեքն է 3.890.000...

Կոտայքի մարզը մասնակցել է «Մշակութային վերածնունդ» արվեստների և արհեստների համահայկական փառատոնին

Կոտայքի մարզը մասնակցել է «Մշակութային վերածնունդ» արվեստների և արհեստների համահայկական փառատոնին 09.09.2019

 Սեպտեմբերի 7-ին Դիլիջանում տեղի է ունեցել Մշակութային վերածնունդ» արվեստների և արհեստների համահայկական փառատոնը, որին մասնակցում էր նաև Կոտայքի մարզը՝ ներկայացնելով ազգային երգ ու պար, ինչպես նաև կտավների և քանդակների տաղավարային ցուցադրություն:  Փառատոնի շրջանակներում ցուցադրվեց նաև գորգարվեստ, կավագործություն, խեցեգործություն, դարբնագործություն, փայտագործություն, ասեղնագործության, կերպարվեստի բացառիկ ցուցանմուշներ, տեղական ֆոլկլոր՝ երգ, պար, ազգային նվագարաններ և այլն։...

Նոր Գեղի համայնքում մեկնարկել են կոյուղու արտաքին ցանցի կառուցման աշխատանքները

Նոր Գեղի համայնքում մեկնարկել են կոյուղու արտաքին ցանցի կառուցման աշխատանքները 09.09.2019

  Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Նոր Գեղի համայնքում նախատեսված է համայնքի 1.5 կմ ընդհանուր երկարությամբ կոյուղու արտաքին ցանցի կառուցում:  Հրաչյա Ներսիսյան փողոցում արդեն սկսվել են կոյուղագծի անցկացման աշխատանքները:  Շահած պայմանագրի արժեքը 33.228.000 դրամ է, որից 18.275.400 դրամը (55%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 14. 952. 600 դրամը (45%)՝ համայնքի:  

Ջրառատ և Կաթնաղբյուր համայնքներում կառուցվելու են մոդուլային շենքերով նոր դպրոցներ

Ջրառատ և Կաթնաղբյուր համայնքներում կառուցվելու են մոդուլային շենքերով նոր դպրոցներ 09.09.2019

 «Փոքր թվակազմ ունեցող դպրոցների կառուցում» ՀՀ կառավարության ծրագրի շրջանակում նախատեսվում է 2020թ-ին Կոտայքի մարզի Ջրառատ և Կաթնաղբյուր համայնքներում սկսել կառուցել մոդուլային շենքերով ամբողջովին նոր դպրոցներ:  Մինչև 100 երեխայի համար նախատեսված հանրակրթական դպրոցները ծառայելու են ոչ միայն որպես կրթարաններ, այլև կատարելու են մշակութային տների գործառույթներ:  Հանրակրթական ուսումնական հաստատության այս մոդելը հիմնված է անվտանգության, ներառականության,...

Կոտայքի մարզպետն աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Աբովյանի բժշկական կենտրոնի ղեկավար կազմի եւ ադմինիստրատիվ-վարչական ծառայողների հետ

Կոտայքի մարզպետն աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Աբովյանի բժշկական կենտրոնի ղեկավար կազմի եւ ադմինիստրատիվ-վարչական ծառայողների հետ 06.09.2019

  Այսօր առավոտյան աշխատանքային այցի շրջանակում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնի ղեկավար կազմի եւ ադմինիստրատիվ-վարչական ծառայողների հետ:  Հանդիպման սկզբում մարզպետը նախ շնորհակալություն է հայտնել ներկաներին իրենց մարդասիրական գործունեությունն ըստ հավուր պատշաճի իրականացնելու համար և նշել, որ վերջին մեկ տարվա ընթացքում բժշկական կենտրոնի վարկանիշը աճ է գրանցել՝ շնորհիվ մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32