Նորություններ
Լրահոս

Բյուրեղավանում ավարտվում են մայթերի եզրաքարերի տեղադրման աշխատանքները 04.12.2019
Բյուրեղավանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով համայնքում ավարտին են մոտենում մայթերի եզրաքարերի տեղադրման աշխատանքները։ Նոր եզրաքարեր են տեղադրվել Վազգեն Սարգսյան, Սամվել Վարդանյան, Մշակույթի տան շենք տանող ճանապարհների մայթերին:

Զովաշենն արդեն ունի կահավորված ու ջեռուցվող համայնքային բացառիկ կենտրոն 03.12.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր ներկա է գտնվել Ակունք խոշորացված համայնքի բարձրլեռնային Զովաշեն բնակավայրի համայնքային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Կենտրոնի բացումն իրականություն է դարձել տարածքային կառավարում-տեղական ինքնակառավարում-սփյուռք եռակողմ արդյունավետ գործակցության արդյունքում: «Լինելով բարձրլեռնային բնակավայր ու չունենալով որևէ կրթական հաստատություն (այստեղ մի քանի տարի առաջ դպրոցը փակվել է, 7 աշակերտները դպրոց են հաճախում Հատիսում)՝ Զովաշենը նման...

Հայաստանի ամերիկյան համալսարանի Զուարթ Աւետիսեան Օնանեան առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի Կարօ Մեղրիկեան աչքի հիվանդությունների կանխարգելման կենտրոնը «Գոյամարտ» համազգային բարեգործական միավորման և ՀՀ Պաշտպանության Նախարարության աջակցությամբ իրականացնում է զոհված ազատամարտիկների, զոհված զինվորականների ընտանիքի անդամների, վիրավոր ազատամարտիկների և նրանց ընտանիքի անդամների անվճար ակնաբուժական հետազոտություն Երևանում և ՀՀ մարզերում: Հետազոտության...

Կոտայքի մարզում ծնվել է 137 երեխա 03.12.2019
2019 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում Կոտայքի մարզում գրանցվել է 136 ծնունդ (1 զույգ)` 76 տղա և 61 աղջիկ: Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների` • Չարենցավանի ծննդատուն՝ 20 ծնունդ • Նաիրիի ծննդատուն՝ 8 ծնունդ • Աբովյանի ծննդատուն՝ 71 ծնունդ (1 զույգ) • Հրազդանի ծննդատուն՝ 37 ծնունդ:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր ներկա է գտնվել ադամանդի վերամշակման «ԷՅ ԴԻ ԷՄ ԴԱՅՄՈՆԴՍ» ՍՊԸ Աբովյանի նոր գործարանի բացման արարողությանը: Բացման արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: ՀՀ վարչապետը, նախարարը, Կոտայքի մարզպետը ընկերության հիմնադիրների ուղեկցությամբ շրջել են նորակառույց արտադրամասի տարածքում՝ ծանոթանալով աշխատանքային պայմաններին, արտադրամասի ընդգրկման ծավալներին ու...

Կոտայքի մարզպետը ներկա է գտնվել մարզի գեղանկարիչների ցուցահանդեսին 02.12.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նոյեմբերի 30-ին ներկա է գտնվել Աբովյանի պետական քոլեջում մեկնարկած գեղանկարիչների ցուցահանդեսին, որին իրենց ստեղծագործություններով մասնակցում են մարզում բնակվող երիտասարդ, միջին և ավագ սերնդի գեղանկարիչներ: Ցուցահանդեսին ներկա են եղել նաև մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ Մարզպետը գոհունակությամբ ընդգծել է, որ մարզի գեղանկարիչները հաջողությամբ մասնակցում են նաև հանրապետական ու միջազգային տարբեր ցուցահանդեսների` արժանանալով...