Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հիմնանորոգվել է Արամուսի միջնակարգ դպրոցի մարզադահլիճը, իսկ մանկապարտեզի կառուցման աշխատանքները ակտիվ փուլում են

11.02.2020

 Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի հետ այսօր Արամուս համայնքում էր:

 Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում մարզպետը ներկա է գտնվել համայնք-դպրոց-բնակիչ փոխգործակցության արդյունքում հիմնանորոգված մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությանը:

 ԿԳՄՍ նախարարության կողմից դպրոցին հանձնվել է նաև 6 անուն մարզագույք՝ մարմնամարզական պատ, պտտաձող, մարմնամարզական կամրջակ, մագլցման պարան, մարմնամարզական ներքնակ, բարձրացատկի կանգնակներ և ձող:

 Այսօր մարզադահլիճն արդեն հիմնանորոգված է, ջեռուցված և համալրված մարզումներն անցկացնելու համար նախատեսված համապատասխան մարզագույքով:

 Ողջունելով ներկաներին՝ մարզպետը, մասնավորապես, նշել է.

 «Բնականաբար, նաև մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման, ոլորտը կառավարող փոխմարզպետի անմիջական հսկողությամբ է իրականացվում ցանկացած աշխատանք մեր դպրոցներում:

 Ողջունելի է, որ փոքրիկ, բայց շատ կարևոր քայլերով մեկենասները կամ պարզապես համայնքի զավակները մասնակից են լինում համայնքի ենթակառուցվածքների զարգացմանը, կամ ձեռք են մեկնում պետության կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետ իրագործմանը հարազատ համայնքում:

 Մեծ ձեռքբերում ունենք այսօր՝ այս մարզադահլիճը, և ես ուզում եմ գոհունակություն հայտնել համայնքին, դպրոցի տնօրինությանը, որովհետև բազմաթիվ աշխատանքներ իրականացվել են ոչ միայն պետական ծրագրերով, դպրոցի խնայողությունների կամ ֆինանսական վերաբաշխումների արդյունքում, այլ նաև հենց համայնքի կողմից՝ որպես կամավոր խնդիր»,- իր խոսքում նշել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

 Կազմակերպված միջոցառման շրջանակներում դպրոցում անցկացվել է նաև ավանդական սպորտլանդիան, որին ներկա էին նաև Վ Առաքելյանի ընտանիքի անդամները:

 Մարզադահլիճի բացման արարողությունից հետո մարզպետը այցելել է նաև հիմքից կառուցվող Արամուսի նոր մանկապարտեզի շին.հրապարակ:

 Հիշեցնենք, որ մանկապարտեզը կառուցվում է կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով, ունի 1.750 ք/մ ընդհանուր մակերես, գտնվում է դպրոցամերձ հատվածում, ծրագրային արժեքն է 200 մլն դրամ:

 Աշխատանքները գտնվում են ակտիվ փուլում:

 Հաջորդ տարի արդեն համայնքի փոքրիկները հնարավորություն կունենան իրենց առօրյան կազմակերպելու մանկապարտեզի ջերմ ու գունավոր պատերի ներքո:

 



 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16