Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Սեպտեմբերի 21-ին Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքը կլինի անվճար

Սեպտեմբերի 21-ին Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքը կլինի անվճար 19.09.2019

  Սեպտեմբերի 21-ին ժամը 15:00-ից Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքը կլինի անվճար (այս առիթով մարզպետարանը դիմել էր ԿԳՄՍ նախարարին):  Արդեն տեղեկացրել ենք, որ Կոտայքի մարզում Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին նվիրված գլխավոր միջոցառումն այս տարի տեղի է ունենալու Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում:  Տոնական միջոցառման ժամանակացույցին կարող եք ծանոթանալ՝ անցնելով http://kotayk.mtad.am/news/item/2019/09/17/ankaxutyuntongarni170919/...

Կոտայք բնակավայրում տեղադրվել է ևս մեկ նոր կանգառ

Կոտայք բնակավայրում տեղադրվել է ևս մեկ նոր կանգառ 19.09.2019

  ՍՕՍ մանկական գյուղերի Կոտայքի մասնաճյուղի նախաձեռնությամբ Ակունք խոշորացված համայնքի Կոտայք բնակավայրում տեղադրվել է ևս մեկ կանգառ:  Այս բնակավայրում առաջին կանգառը բարեգործական հիմնադրամը տեղադրել է կես տարի առաջ, իսկ այժմ շահագործման է հանձնվել երկրորդ կանգառը:  Հիշեցնենք, որ ՍՕՍ մանկական գյուղերի Կոտայքի մասնաճյուղի նպատակն է ապահովել որակյալ նախադպրոցական կրթություն ՍՕՍ Մանկական Գյուղ Կոտայքի, ինչպես նաև հարակից համայնքների երեխաների համար: Ծրագիրն ունի նաև...

Չարենցավանի համայնքապետարանում մեկնարկել է բնապահպանական թեմայով դասընթաց

Չարենցավանի համայնքապետարանում մեկնարկել է բնապահպանական թեմայով դասընթաց 19.09.2019

  Չարենցավանի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 18-ին համայնքապետարանում մեկնարկել է «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև բնական ռեսուրսների կառավարման ոլորտում ներգրավված մասնավոր հատվածի համար բնապահպանական ոլորտում վերապատրաստման դասընթացների կազմակերպում և իրականացում» ծրագրով բնապահպանական թեմայով երկօրյա դասընթաց:  Դասընթացին մասնակցում են Չարենցավանի համայնքապետարանի բոլոր բաժիններից մասնագետներ,...

Բյուրեղավանում տեղի է ունեցել «Լավագույն մարզական ընտանիք-2019» մրցույթի մարզային փուլը

Բյուրեղավանում տեղի է ունեցել «Լավագույն մարզական ընտանիք-2019» մրցույթի մարզային փուլը 19.09.2019

  Սեպտեմբերի 18-ին Բյուրեղավանի մարզադաշտում տեղի է ունեցել «Լավագույն մարզական ընտանիք- 2019» մրցույթի մարզային փուլը: Մարզային փուլին մասնակցում էին մարզի տարբեր համայնքներից 18 ընտանիք. Բյուրեղավանից՝ 2, Հրազդանից՝ 6, Նոր Հաճնից՝ 7, Չարենցավանից՝ 1, Քաղսիից՝ 1, Մրգաշենից՝ 1:  Մրցույթը բաղկացած է 5 մարզական խաղից և իրականացվում է 4 տարիքային խմբերում:  Ըստ կանոնակարգի 4 տարբեր տարիքային խմբի ընտանիքներ անցել են հանրապետական փուլ. Բյուրեղավանից՝ 1 ընտանիք,...

Աշխատանքային  խորհրդակցություն. մասնակցում էին Կոտայքի մարզի ավագ դպրոցների, քոլեջների և  ուսումնարանների տնօրենները

Աշխատանքային խորհրդակցություն. մասնակցում էին Կոտայքի մարզի ավագ դպրոցների, քոլեջների և ուսումնարանների տնօրենները 18.09.2019

  Այսօր Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության Կոտայքի մարզի ավագ դպրոցների, քոլեջների և ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ:  Խորհրդակցությունը վարում էր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:  Խորհրդակցությանը մասնակցում էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը և ԿԳՄՍ նախարարության աշխատակազմից ներկայացուցիչներ:...

Կոտայքի մարզի  խոշոր համայնքներում կազմակերպվող  ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառումների ժամանակացույց

Կոտայքի մարզի խոշոր համայնքներում կազմակերպվող ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառումների ժամանակացույց 18.09.2019

  Սեպտեմբերի 21-ին, ՀՀ անկախության օրվան նվիրված, Կոտայքի մարզի տարբեր համայնքներում կազմակերպվելու են բազմաթիվ տոնական միջոցառումներ:  Արդեն տեղեկացրել ենք, որ տոնին նվիրված մարզային գլխավոր միջոցառումն այս տարի տեղի է ունենալու Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում  (մարզպետարանը դիմել է ԿԳՍՄ նախարարին, այդ օրը արգելոց-թանգարանի մուտքը անվճար դարձնելու համար, այս առիթով  կլինի  լրացուցիչ  իրազեկում   ) :  Այժմ ներկայացնում ենք...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57