Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

2020 թվականին Ջրառատ և Կաթնաղբյուր համայնքներում կվերակառուցվեն նոր դպրոցներ

11.02.2020

2020 թվականի ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնովին կնորոգվի և կվերակռուցվի 8 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն և 22 մարզային հանրակրթական դպրոց: Այս մասին Ազգային ժողովում գալիք տարվա բյուջեի քննարկման ժամանակ տեղեկացրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նաև հրապարակել է դպրոցների ցանկը, որտեղ 2020 թվականին կապիտալ շինարարական աշխատանքներ են կատարվելու: Այս մասին տեղեկացնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Նշենք, որ Կոտայքի մարզի Ջրառատ և Կաթնաղբյուր համայնքներում հիմնովին կվերակառուցվեն նոր դպրոցներ: Այսօր գործող միջնակարգ դպրոցների շենքերը կքանդվեն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16