Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Համայնքները պատրաստվում են Տեառնընդառաջին

12.02.2020

 Փետրվարի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տեառնընդառաջի տոնը:

 Մարզի համայնքները ևս պատրաստվում են Տեառնընդառաջին:

 Փետրվարի 13-ին, ժամը 18։00-ից Հրազդանում՝  մարզպետարանի շենքին հարակից Բարության պուրակում նշվելու է ամենասիրված տոներից մեկը՝ Տեառնընդառաջը:

 Փետրվարի 13-ին ժամը 17։00-ին Լեռնանիստի սբ․ Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի կունենա Տեառնընդառաջին նվիրված եկեղեցական արարողություն։ Երեկոյան ժամերգությունից հետո եկեղեցու բակում կվառվի Տեառնընդառաջի խարույկը:

Փետրվարի 13-ին ժամը 15:00-ին Նոր Գեղի համայնքի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի կունենա միջոցառում՝ նվիրված Տեառնընդառաջին։

Չարենցավան համայնքն էլ փետրվարի 14-ին ժամը 14։00-ին Ալափարսում կնշի Տեառնընդառաջը:

 Տոնը կնշվի այլ համայնքներում ևս:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22