Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Անց է կացվելու Կոտայքի մարզի 2020թ. շախմատի պատանիների առաջնությունը

10.02.2020

 Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի օրացուցային պլանի համաձայն, Ֆեդերացիայի և Կոտայքի մարզպետարանի համագործակցությամբ փետրվարի 20-28-ը Աբովյանի շախմատի դպրոցում անց է կացվելու Կոտայքի մարզի 2020թ. շախմատի պատանիների առաջնությունը:

Առաջնությանը մասնակցելու իրավունք ունեն հինգ տարիքային խմբերում ընդգրկված պատանի շախմատիստները՝
• Ա/ 2011-2010թթ. ծնված շախմատիստներ
• Բ/ 2009-2008թթ. ծնված շախմատիստներ
• Գ/ 2007-2006թթ. ծնված շախմատիստներ
• Դ/ 2005- 2004թթ. ծնված շախմատիստներ
• Ե/ 2012թ․ և ավելի փոքր տարիքի շախմատիստներ:

Յուրաքանչյուր տարիքային խմբում թույլատրվում է ներկայացնել` Ա/ նվազագույնը 4-րդ կարգի, Բ/ նվազագույնը 3-րդ կարգի, Գ/ նվազագույնը 2-րդ կարգի,Դ/ նվազագույնը 1-ին կարգի շախմատիստների։

Ա/ մրցաշարում 1-7 տեղեր, Բ/ մրցաշարում 1-6 տեղեր, Գ/ մրցաշարում 1-4 տեղեր, Դ/ մրցաշարում 1-4 տեղեր, Ե/1-3 տեղեր զբաղեցրած շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի շախմատի 2020 թվականի պատանեկան առաջնության կիսաեզրափակչին, որը տեղի կունենա 2020թ.-ի մարտի 13-23-ը` Երևանում:

Բոլոր տարիքային խմբերում 1-ից 3-րդ տեղեր զբաղեցրած շախմատիստները կպարգևատրվեն հավաստագրերով, գավաթներով և մեդալներով:

Հայտերը ընդունվում են մինչև սույն թվականի փետրվարի 18-ը Աբովյանի շախմատի դպրոցում/ էլ. փոստ` abovyanchess@mail.ru /:

Մրցումների մեկնարկը 2020թ. փետրվարի 20-ն է՝ ժամը 15:00 -ից:

 Մրցումները անց են կացվում ՖԻԴԵ-ի, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի սահմանած կանոններով և ժամանակաչափով` շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16